Խորհրդատու-վաճառող (Երազ թաղամաս, Ռայկոմ)
Իննոթեկ Մարկետ
Նկարագրություն
INNOTEK MARKET LLC ընկերությունը փնտրում է խորհրդատու վաճառողների իր Երազ թաղամասում (Ռայկոմ) գտնվող մասնաճյուղում աշխատելու համար։
Եթե հետաքրքրված եք շինանյութի ոլորտով, ցանկանում եք ձեռք բերել նոր հմտություններ և կարողություններ, ապա սիրով հրավիրում ենք ձեզ միանալու մեր թիմին։ Տրամադրում ենք ամբողջական ուսուցում՝ վարձատրվող։
Պարտականություններ
- Հաճախորդների գրագետ սպասարկում և խորհրդատվություն,
- Պահեստային մասի անթերի դասավորվածություն,
- Ստացվող ապրանքների ընդունում, դասավորվածություն և գնապիտակավորում,
- Ապրանքատեսականու անթերի իմացություն,
- Օնլայն հարթակից ապրանքային ինֆորմացիայի ստացման կարողություն,
- Սրահի պատասխանատուի կողմից այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջներ
- Սպասարկման և հաղորդակցման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Համակարգչի բազային իմացություն,
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` 09։00-17։00 և 14։00-22։00, 6-օրյա։
Աշխատավայրը՝ Երազ թաղամաս /Ռայկոմ/ Ադոնց 2/3։
«Մեհրաբյան և Որդիներ» ընկերության նորարարական ուղղություն՝ INNOTEK-ը, ստեղծվել է շինարարության ոլորտում ժամանակակից և արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով։ Մենք տրամադրում ենք ոչ միայն որակյալ շինանյութ, այլև գործիքներ ու պայմաններ՝ մասնագետների աշխատանքը հեշտացնելու և նրանց մասնագիտական աճը խթանելու համար։NNOTEK բրենդը ստեղծվեց 2024 թվականին՝ որպես արձագանք շուկայի նոր մարտահրավերներին։ Մայիսի 22-ին տեղի ունեցավ մեր նոր գործարանի բացումը
INNOTEK MARKET-ը ներկայացնում է շինանայութի մասնագիտացված խանութ-սրահների ցանց Երևանում և մարզերում։Մեր դինամիկ և զարգացող թիմը օր օրի ընդլայնվում է, առաջարկելով բարձրակարգ սպասարկում յուրաքանչյուր հաճախորդի համար։ Մենք ձգտում ենք ստեղծել վստահելի և երկարաժամկետ համագործակցություն՝ հիմնված պրոֆեսիոնալիզմի, նորարարության և պատասխանատվության վրա։