Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խորհրդատու – վաճառող (ապրանքագետ)

ASEDL LLC

Աշխատավայր` Նոր Նորք, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
22.11.2026

Նկարագրություն

Միացի՛ր մեր թիմին և դարձի՛ր հաճախորդների վստահելի խորհրդատուն

Փնտրում ենք հաղորդակցվող, նախաձեռնող և արդյունքներին միտված վաճառքի խորհրդատուի, ով կօգնի հաճախորդներին ընտրել իրենց պահանջներին համապատասխան լավագույն լուծումները։

Պարտականություններ

  • Հաճախորդների կարիքների բացահայտում և մասնագիտական խորհրդատվության տրամադրում։
  • Ընկերության արտադրանքի ներկայացում՝ տեխնիկական բնութագրերի և առավելությունների բացատրությամբ։
  • PVC և ալյումինե պրոֆիլների, դռների, պատուհանների, ֆասադային համակարգերի, ապակու և հարակից արտադրանքների վերաբերյալ խորհրդատվություն։
  • Գնային առաջարկների կազմում և պատվերների ձևակերպման գործընթացի վարում։
  • Հաճախորդների հետ երկարաժամկետ գործարար հարաբերությունների ձևավորում։
  • Վաճառքի պլանների իրականացում և հաճախորդների բազայի վարում։
  • Համագործակցություն ընկերության մյուս ստորաբաժանումների հետ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Վաճառքի կամ հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը
    ցանկալի է,
  • Համակարգված աշխատելու կարողությունը պարտադիր է,
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office, էլեկտրոնային փոստ և աշխատանքային
    ծրագրեր,
  • Թիմում աշխատելու կարողություն,
  • Պատասխանատվություն ճշտապահություն նախաձեռնողականություն և թիմում
    աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա:

Ընկերության մասին
address
Հասցե
Ք.Երևան,Միկոյան 10
address
Աշխատակիցների քանակ
51-150
website
Կայք
Phone
Հեռ.
096272799

«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Sports Package
Սպորտային փաթեթ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում