Խորհրդատու-վաճառող (ամբողջական և կես դրույք)
ЗАО ТРЕНДСЕТТЕР
Նկարագրություն
Մեծ բազմաբրենդային հագուստի, կոշիկի և աքսեսուարների խանութում, որը գտնվում է Տաշիր Սթրիթ առևտրի կենտրոնում, ազատ է "խորհրդատու-վաճառողի" հաստիքը։
Պարտականություններ
- Գնորդներին խորհրդատվություն տրամադրել, օգնել հագուստի, կոշիկի և աքսեսուարների ընտրության հարցում,
- Հետևել հաճախորդների սպասարկման հաստատված ստանդարտներին,
- Ընդունել, դասավորել ապրանքները խանութի սրահում, ապահովել և պահպանել տեսողական մերչենդայզինգը,
- Հաճախորդների գրագետ սպասարկում,
- Գնապիտակների առկայության վերահսկողություն,
- Պահպանել կարգ ու մաքրություն խանութի սրահում։
Պահանջներ
- Ռուսերենի իմացությունը պարտադիր է, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Ակտիվ կենսական և դրական մտածողություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ և փոփոխություններին արագ հարմարվելու ունակություն,
- Սթրեսակայունություն և տարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու ունակություն,
- Թիմային աշխատանքի ունակություն և գործընկերների աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն։
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք՝
- Մրցունակ աշխատավարձ (200.000 մինչև 270.000 ՀՀ դրամ ամբողջական դրույքի համար, 100,000-125,000 կես դրույքի համար)՝ կազմված խանութի վաճառքից ստացված մշտական բոնուսներիցից,
- Աշխատավարձի բարձրացման, մասնագիտական աճի հնարավորություն հնարավորություն՝ մասնագիտական հմտություններից ելնելով,
- Ընկերության կողմից տրվող դիզայնավորված համազգեստ,
- Վերապատրաստումներ և թրեյնինգներ՝ կազմակերպված ընկերության կողմից
- Բոլոր ներկայացված ապրանքանիշերի համար կորպորատիվ զեղչեր։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5/2 օր, 8 ժամ (կամ 6 ժամ) հերթափոխով գրաֆիկ, շաբաթական 40 ժամ (կամ 20 ժամ)։
Աշխատաժամերը՝ 09:00-18:00 և 13:30-22:30(կես դրույքի դեպքում գրաֆիկն ավելի ճկուն է), երկու հերթափոխով աշխատելը պարտադիր է: Մինչև 22։30 աշխատելու դեպքում, տրանսպորտային ծախսերի փոխհատուցում չի տրամադրվում։
Եթե հետաքրքրված եք մեր աշխատանքով, ուղարկեք Ձեր ռեզյումեն (ցանկալի է երկու լեզվով) կցելով այստեղ։
AM. Մենք միջազգային մեծածավալ ստարտափ ենք, որը ներկայացնում է բազմաբրենդային հագուստ, կոշիկ և աքսեսուարներ։ Մեր խանութում առկա են աշխարհահռչակ բրենդներ, ինչպիսիք են H&M, Reserved, Sinsay և այլք։ Եթե պատրաստ եք արագ և դինամիկ զարգացման, ապա այս աշխատանքը հենց Ձեզ համար է։ Մեր առաքելությունն է՝ ապահովել համաշխարհային բրենդների լայն ընտրություն հասանելի գներով՝ ստեղծելով հարմարավետ և հաճելի պայմաններ ամբողջ ընտանիքի համար։ Մենք ձգտում ենք, որ գնումները լինեն ոչ միայն մատչելի, այլև հնարավորինս հարմարավետ՝ առաջարկելով լավագույն տեսականին յուրաքանչյուրի համար։
RU. Мы — крупный международный стартап, представляющий мультибрендовую одежду, обувь и аксессуары. В нашем магазине представлены всемирно известные бренды, такие как H&M, Reserved, Sinsay и другие. Если вы готовы к быстрому и динамичному развитию, то эта вакансия для вас. Наша миссия — предоставить широкий выбор мировых брендов по доступным ценам, создавая удобные и приятные условия для шопинга всей семьей. Мы стремимся сделать покупки не только доступными, но и максимально комфортными, предлагая лучший ассортимент товаров для каждого.