Խորհրդատու-վաճառող
ՏՈՐ ՍՊԸ
Նկարագրություն
ՏՈՐ ՍՊԸ-ին անհրաժեշտ է խորհրդատու-վաճառող։
Պարտականություններ
- Սպասարկել գնորդին՝ ներկայացնելով առաջարկվող ապրանքները;
- Տեղեկացնել գնորդին ապրանքների առանձին տեսակների հատկանիշները, առանձնահատկությունները;
- Կատարել խորհրդատվություն ապրանքների ընտրության հարցում;
- Հետևել ողջ տեսականու քանակի օպտիման պահպանմանը;
- Տեղեկացնել գնորդին գործող զեղչերի և հանգամանորեն ներկայացնել անցկացվող ակցիաների մասին;
- Հետևել սրահում ապրանքների պահուստին-անհրաժեշտության դեպքում կազմակերպել դրանց լրացումը;
- Հետևողական լինել սրահում ապրանքների դասավորվածությանը, ստուգել ցուցադրվող ապրանքների ապրանքային տեսքը (մեխանիկական վնասվածքներ, պիտանելիության ժամկետ և այլն)
Պահանջներ
-
Սպասարկման և հաղորդակցման գերազանց հմտություններ;
-
Գրագետ և համոզիչ խոսք;
-
Համակարգչային գիտելիքներ (MS Office փաթեթը), 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
-
Նոր գիտելիքներ ձեռքբերելու ցանկություն և պատրաստակամություն;
-
Ակտիվություն և արագաշարժություն
- Բանակցություններ վարելու գերազանց հմտություն, համոզիչ խոսք;
- Գնորդին ցուցաբերվող մոտեցման առանձնահատկությունների իմացություն;
- Առևտրի կանոնների ու սկզբունքների իմացություն
Հավելյալ նշումներ
Մենք փնտրում ենք անձանց, ովքեր ջանում և ձեռնարկում են անել ավելին, ունեն ողջամիտ նախաձեռնություն, նպատակասլաց են և կողմնակից շարունակական զարգացմանը:
Մեր կազմակերպությունն առաջարկում է.
- Կայուն և հուսալի աշխատանք;
- Բարենպաստ աշխատանքային պայմաններ;
- Վճարովի փորձաշրջան;
- Մրցունակ աշխատավարձ;
- Նվաճումների խրախուսական փաթեթներ;
- Գործուղումների հնարավորություն;
- Սեփական գիտելիքների հիման վրա արտասահման մեկնելու հնարավորություն;
- Մասնագիտական զարգացում (մշակված կրթման համակարգեր-որակավորման դասընթացներ, թիրախային թրեյնինգներ, բաց դասեր արտասահմանյան գործընկերների մասնագետների հետ) ;
- Թափանցիկ գնահատման համակարգեր;
- Հորիզոնական և ուղղահայաց ռոտացիաներ;
- Կարիերայի շարունակական զարգացում;
- Մոտիվացիոն՝ ֆինանսական և ոչ ֆինանսական տարբեր ծրագրեր;
- Սոցիալական կապերի խթանման բազմաբնույթ միջոցառումներ
<ՍԱՐԴ> խանութների ցանցը հրավիրում է Ձեզ միանալ իր երիտասարդ թիմին: Մեր այցեքարտը սպասարկման որակն է, պատասխանատվության զգացումը եւ երաշխավորված արդյունքի հուսալիությունը: Կյանքում այս սկզբունքները մարմնավորում են բարձրակարգ մասնագետների մեծ թիմ, որոնք կիսում են ընդհանուր արժեքները եւ նպատակները:Ընկերությունն առաջատար դիրքեր է զբաղեցնում տեղական շուկայում եւ երկար ժամանակ շահել է մեր հաճախորդների վստահությունը որպես պատասխանատու եւ հուսալի գործընկեր: Նման գնահատակը առավել պարտավորեցնող է: