Խորհրդատու-վաճառող
Հոմեռ | Homer
Փնտրում ենք ակտիվ խորհրդատու-վաճառող՝ մեր վաճառքի թիմին միանալու համար։
Պարտականություններ
-
Սպասարկել հաճախորդներին՝ խանութի սպասարկման ստանդարտներին համապատասխան
-
Բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել համապատասխան ապրանքներ ու լուծումներ
-
Ճիշտ և գրագետ ներկայացնել ապրանքատեսականին՝ խթանելով վաճառքի աճը
-
Մասնակցել ապրանքների դասավորությանը, ցուցադրմանը և առևտրային տեսքի պահպանմանը
-
Մասնակցել ներքին ուսուցումներին և զարգացնել ապրանքների վերաբերյալ գիտելիքները
Պահանջներ
-
Զարգացած հաղորդակցական հմտություններ
-
Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
-
Հաճախորդների կարիքները հասկանալու և ճիշտ արձագանքելու կարողություն
-
Թվերի հետ աշխատելու տարրական կարողություն
-
Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
Homer-ը՝ նախկինում ՎԱԿ Գրուպը, հիմնադրվել է 2002 թվականին, Երևանում: Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվել է շինանյութի մանրածախ առևտրով: Հետագայում, ընդլայնվելով, 2004 թվականից շինանյութ և դեկորատիվ պարագաներ է ներմուծում աշխարհի տարբեր երկրներից, և արդեն 2008 թվականից կազմակերպությունը հայտնվում է երկրի խոշոր հարկատուների ցանկում:
Այսօր Homer-ը ներկայանում է Հալաբյան 36/2 և Մազմանյան 1/1 հասցեներում: