Խորհրդատու-վաճառող
Տինտակոլ
Նկարագրություն
Տինտակոլ ընկերությունը փնտրում է ակտիվ և շփվող երիտասարդների ֆիրմային խանութ սրահում Խորհրդատու-վաճառողի թափուր հաստիքը համալրելու համար։
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկման իրականացում,
- Ապրանքների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
- Վաճառվող ապրանքների հետ կապված հաշվարկների իրականացում,
- Վաճառքի կազմակերպում և հետադարձ կապի պահպանում,
- Վաճառքի կտրոնների ձևակերպում և գումարի ստացում,
- Անկանխիկ վաճառքների իրականացում,
- Հաճախորդներին վաճառքի հետ կապված համապատասխան փաստաթղթերի տրամադրում։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը,
- Համակարգչային գիտելիքներ,
- Հաղորդակցման գերազանց հմտություն,
- Օտար լեզուների իմացությունը ցանկալի է,
- Մաթեմատիկական գիտելիքներ։
Հավելյալ նշումներ
Աշխատավայր՝ Նար-Դոս 62։
Tintakol HoldCo ընկերությունն իրականացնում է բարձրորակ շինարարական նյութերի, մասնավորապես սոսինձների, ներքին և արտաքին հարդարման սվաղանյութերի, կարանյութերի, ծեփամածիկների արտադրություն`ամենատարբեր կերամիկական սալիկների, խճանկարի, բնական քարերի, կղմինդրների փակցման համար, ինչպես նաև ջերմա և ձայնամեկուսիչ նյութերի արտադրություն`լողավազանների, շինությունների ճակատային մասերի և այլ համապատասխան վայրերի վերանորոգման համար: