Խորհրդատու - վաճառող
ԳՐՈՍՄԵՅՍՏԵՐ
Նկարագրություն
ԳՐՈՍՄԵՅՍՏԵՐ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում վաճառող-խորհրդատուի՝ Երևան տոնավաճառի տարածքում գործող Mebelodetal խանութ-սրահում աշխատելու նպատակով։
Պարտականություններ
- Հաճախորդների բարեհամբույր սպասարկում, ապրանքների ներկայացում և վաճառք
- Սրահի ապրանքատեսականու համալրման ու դասավորվածության վերահսկում,
- Վաճառքի խթանում, զեղչերի ու հատուկ առաջարկների վերաբերյալ հաճախորդներին տեղեկացում,
- Հեռախոսազանգերին պատասխանել ու պատվերներ ընդունել,
- Վաճառքների ձևակերպում
- Գնապիտակների առկայության ու ճշգրտության վերահսկում,
- Հաճախորդների հետ շփման վարվելակարգի պահպանում։
Պահանջներ
- Պարտաճանաչություն, ազնվություն, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
- Համակարգչային բազային գիտելիքներ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային պայմաններ
Աշխատավարձը 180․000 դրամ ֆիքսված + տոկոսներ վաճառքներից, աշխատավարձը գրանցվում է ամբողջությամբ։
Տրամադրվում է ամենամյա վճարովի արձակուրդ։
Աշխատանքի հետ կապված մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է տեղում։
Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա՝ 10․00-19․00, հանգստյան օրը կիրակի
Կոնտակտային տվյալներ՝ դիմելու համար՝ հեռ․ 043 08 11 80։
Գրոսսմեյստեր ՍՊԸ-ն հիմնադրվել է է 2008 թվականին։ Կազմակերպությունը զբաղվում է կահույքի արտադրության համար անհրաժեշտ պարագաների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով։ Հանդիսանում է որպես ներկայացուցիչ ու պաշտոնական գործընկեր ոլորտի մի շարք հայտնի ընկերությունների, BOYARD, КЕДР, Via Ferrata, Аметист, FLORENTINA և այլն