Խորհրդատու-վաճառող
Hermosa
Նկարագրություն
Hermosa խանութ-սրահներին անհրաժեշտ է դրական, նպատակասլաց, խնամքի և գեղեցկության ոլորտում շարունակաբար նորը սովորելու ցանկությամբ վաճառող-խորհրդատու: Աշխատանքային փորձը պարտադիր չէ:
Լրիվ դրույք Թումանյան և Կոմիտաս մասնաճյուղերում,
Կես դրույք Երևան մոլ և Մեգամոլ մասնաճյուղերում:
Դիմելու վերջնաժամկետ՝ նոյեմբերի 20:
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում, նրանց կարիքներին համապատասխան,
- Ապրանքատեսականու վերաբերյալ անհրաժեշտ և ամբողջական տեղեկատվության ապահովում,
- Հետևել խանութ-սրահում ապրանքների դասավորությանը,
- Սպասարկել հաճախորդներին նաև դրամարկղում,
- Խանութ-սրահում մաքրության և կարգուկանոնի պահպանում։
Պահանջներ
- Սահուն և գրագետ խոսք,
- Oտար լեզուների իմացություն,
- Արագ սովորելու ունակություն,
- Մասնագիտական դասընթացներ անցնելու, նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու ցանկություն,
- Վաճառքի և հաղորդակցման հմտություններ,
- Թիմային աշխատանքի ունակություն,
- Աշխատասիրության և պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
- Կարիերայի աճ,
- Կազմակերպության կողմից թրեյնինգների ներգրավում,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Բոնուսային համակարգ,
- Մրցակցային աշխատավարձ։