Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խորհրդատու - վաճառող

Eldorado Armenia

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
08.06.2025

Նկարագրություն

Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի առաջատար համաշխարհային բրենդները մեկ հարկի տակ միավորող «Էլդորադո» Ըներությունը աշխատանքի է հրավիրում ակտիվ և էներգիայով լեցուն խորհրդատու-վաճառողների Ընկերության Երևանի մասնաճյուղերում աշխատելու համար։

  • Հյուսիսային պողոտա 1 (Հերթափոխային գրաֆիկ՝ 10:00 - 19:00, 13:00 - 22:00),
  • Գ. Նժդեհի 25/3 (Հերթափոխային գրաֆիկ՝ 10:00 - 19:00, 11:00 - 20:00),
  • Ավան, Աճառյան 33/4 (Հերթափոխային գրաֆիկ՝ 10:00 - 19:00, 11:00 - 20:00)։

Պարտականություններ

  • Հաճախորդներին ապրանքների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • Վաճառասրահում գործող ակցիաների ներկայացում հաճախորդներին,
  • Հաճախորդների անհատական և բարեհամբույր սպասարկում՝ նրանց պահանջների մաքսիմալ բացահայտումով,
  • Վաճառասրահում անհրաժեշտ ապրանքատեսականու առկայությանը հետևում,
  • Ապրանքատեսականու պատշաճ ներկայացում և դասավորվածության ապահովում՝ ներառյալ գնապիտակների առկայությունը և համապատասխանությունը,
  • Գնորդների սպասարկում ըստ սահմանված սպասարկման կանոնների և մոտեցումների,
  • Անմիջական ղեկավարի կողմից տրվող աշխատանքային պարտականություններից բխող այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջներ

  • Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS Office,
  • Օտար լեզուների իմացություն (ռուսերեն կամ անգլերեն),
  • Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
  • Համբերատարություն, ուշադրություն, նրբանկատություն,
  • Աշխատասիրություն և սովորելու ցանկություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Արագ կողմնորոշվելու կարողություն,
  • Աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում ցանկալի է։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամեր՝ հերթափոխային գրաֆիկ:

  • Ճկուն բոնուսային համակարգ,
  • Մասնագիտական աճ,
  • Անվճար առողջության ապահովագրություն,
  • Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Պարգևատրման ծրագիր,
  • Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն:

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Աճառյան 33/4
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
041108890

Մենք` հանդիսանալով խոշոր ներկրող և մանրածախ վաճառքի առաջատար, միավորում ենք կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի և տան համար նախատեսված առաջատար մի շարք ապրանքանիշերը մեկ հարկի տակ:

Մեր նպատակն է տրամադրել հաճախորդներին բարձրորակ ապրանքատեսականին, որը կապահովի հարմարավետություն և նորարարական լուծումներ առօրյայում։

Մենք առաջարկում են բարձրակարգ սպասարկում և բազմազան ապրանքներ՝ բավարարելով մեր հաճախորդների պահանջները և երաշխավորելով լավագույնը հենց Ձեր տան համար։

Հայաստանում այս պահին Ընկերությունն ունի 6 վաճառասրահ`

  • ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1
  • ք. Երևան, Գ. Նժդեհի 25/3
  • ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4
  • ք. Չարենցավան` Քոչարի 16/3
  • ք. Էջմիածին, Թումանյան 0/10
  • ք. Արմավիր, Շահումյան 50/2
Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում