
Խորհրդատու-Վաճառող
Bella Casa
Նկարագրություն
BELLA CASA խանութների ցանցում աշխատանքի ենք հրավիրում` Խորհրդատու-Վաճառողների
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում,
- Ապրանքների ներկայացում,
- Մասնակցություն ապրանքների վաճառքի խթանմանը
- Ապրանքների դասավորվածության հետևողականություն
- Ապրանքների քանակի ժամանակին համալրում ցուցասրահում
- Գնապիտակների առկայության վերահսկողություն
- Բարեհամբույր սպասարկում
Պահանջներ
- Սեռ՝ արական
- Տարիքը՝ 22-35
- Արագ սովորելու ունակություն
- Վաճառքի և հաղորդակցման հմտություններ
- Թիմում աշխատելու կարողություն
- Աշխատասիրության և պատասխանատվության բարձր զգացում
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։