Խորհդատու - վաճառողուհի
SZ
Միացի՛ր մեր թիմին որպես խորհրդատու-վաճառող։
Եթե սիրում ես շփվել մարդկանց հետ, հետաքրքրվում ես վաճառքի ոլորտով և ցանկանում ես աշխատել հարմարավետ ու ընկերական միջավայրում, ապա այս աշխատանքը հենց քեզ համար է։
Ի՞նչ ես անելու մեզ մոտ
- Բարեհամբույր և պրոֆեսիոնալ սպասարկել հաճախորդներին,
- Օգնել հաճախորդներին ընտրել իրենց համար լավագույն ապրանքները,
- Ընդունել և հավաքագրել պատվերներ,
- Տրամադրել ամբողջական խորհրդատվություն ապրանքների և ծառայությունների վերաբերյալ,
- Տեղեկացնել գործող զեղչերի և հատուկ առաջարկների մասին,
- Հետևել գնապիտակների ճիշտ դասավորվածությանը և խանութի ընդհանուր տեսքին։
Ի՞նչ ենք մենք ակնկալում քեզնից
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը ցանկալի է,
- Լավ հաղորդակցման հմտություններ և հաճախորդակենտրոն մտածելակերպ,
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը կլինի առավելություն,
- Պատասխանատվության զգացում և թիմում աշխատելու պատրաստակամություն,
- Սովորելու և զարգանալու ցանկություն։
Ի՞նչ ենք առաջարկում
- Վարձատրվող փորձաշրջան,
- Կայուն աշխատանք ընկերական և աջակցող թիմում,
- Հարմարավետ աշխատանքային միջավայր,
- Տարվա ընթացքում լրացուցիչ վարձատրվող ազատ օրեր։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 10:00 – 18:00, շաբաթ՝ 10:00 – 16:00
«Էսզեթ Ֆարմա» ՍՊԸ-ն հանդիսանում է ատամնաբուժական և ատամնատեխնիկական սարքավորումների ու նյութերի մատակարարման ոլորտի առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և իր գործունեության ողջ ընթացքում հետևողականորեն զարգացրել է իր մասնագիտական ներուժն ու կարողությունները՝ ապահովելով ոլորտի արդիական պահանջներին համահունչ և նորարարական լուծումներ։
Ընկերությունը համագործակցում է միջազգային հեղինակավոր արտադրողների հետ՝ ապահովելով բարձր որակի, հավաստագրված և ժամանակակից արտադրանքի լայն տեսականի։ Մեր նպատակն է նպաստել ատամնաբուժության և ատամնատեխնիկական ծառայությունների շարունակական զարգացմանը Հայաստանում՝ առաջարկելով վստահելի և նորարարական լուծումներ։
Կուտակած բազմամյա փորձը, մասնագիտական թիմը և գործընկերների վստահությունը հանդիսանում են «Էսզեթ Ֆարմա» ՍՊԸ-ի կայուն զարգացման և ոլորտում առաջատար դիրքի պահպանման հիմքը։