Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խոհարար(ուհի)

Սանֆուդ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
07.08.2026

Նկարագրություն

Սանֆուդ արտադրամասի ճաշարանին անհրաժեշտ է պատասխանատու և իր աշխատանքին նվիրված խոհարար(ուհի)։

Պարտականություններ

  • Պատրաստել և մշակել ուտեստներ՝ ըստ սահմանված բաղադրատոմսերի և որակի չափանիշների
  • Ապահովել ուտեստների ժամանակին պատրաստումը
  • Պահպանել խոհանոցի մաքրությունն ու հիգիենան
  • Հետևել սննդի անվտանգության և սանիտարական կանոններին

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Պատասխանատվություն և կարգապահություն

Հավելյալ նշումներ

Դիմելու համար ուղարկել ռեզյումե։

Ընկերության մասին
address
Հասցե
1/68 Shirak, Yeravan, RA
address
Աշխատակիցների քանակ
1-15

«Սանֆուդ» ընկերությունը ստեղծվել է 2009 թվականին։ Կարճ ժամանակահատվածում ընկերությունը դարձավ Հայաստանի յուղաճարպային բնագավառի առաջատարը և մինչ օրս պահպանում է առաջատարի դիրքը։ 2021 թվականին գործարկվեցին մայոնեզի, կետչուպի և խտացրած կաթի հոսքագծեր՝ դառնալով անփոխարինելի, համեղ լրացում ցանկացած սեղանի համար։

Մեր արտադրությունը նորագույն ժամանակակից  սարքավորումների  և  օրիգինալ բաղադրատոմսերի համադրություն է, որոնք մշակվում են մեր ժամանակակից հետազոտական լաբորատորիայում՝ որակյալ բաղադրիչների և ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ:

Մեր հաջողության գրավականը արտադրանքի որակի և արտադրության անվտանգության ամենօրյա վերահսկումն է  ISO 2200:2018  ստանդարտի  համապատասխան։  

 Ընկերության գնային քաղաքականությունը` մենք  հաշվի ենք առնում սպառողական զամբյուղի աճի տեմպերը, այդ պատճառով մեր ընկերությունը առաջարկում է իրենց ընտանիքի առողջության և ընտանեկան բյուջեի մասին հոգացող սպառողների համար  լավագույն գնային առաջարկություններով արտադրանք։

Ընկերության արտադրանքը հաջողություն է վայելում նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Ընկերությունն իր արտադրանքն արտահանում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Վրաստանը, Ղազախստանը, Իսրայելը, Ռուսաստանը և այլն:

«Սանֆուդ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի տարածքում «ԷՖԿՈ» և «Cargill» ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն ու բացառիկ դիստրիբյուտորը, որոնք առաջատար դիրքեր են զբաղեցնում իրենց ոլորտում և իրենց դրսևորել են որպես հուսալի գործընկերներ: Ընկերությունները արտադրում են ունիվերսալ և մասնագիտացված մարգարիններ և յուղերի, ճարպաթթուների տրանսիզոմերների նվազագույն պարունակությամբ կաթնային յուղի փոխարինիչներ:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում