Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խոհարարի օգնական

Արտիսան Բեյքերի ՍՊԸ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 180,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Հարմար է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար
Վերջնաժամկետ`
09.09.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք պատասխանատու, աշխատասեր և արագաշարժ մարդու, ով սիրում է սննդի հետ աշխատել և ցանկանում է զարգանալ բեյքրիի և սննդի ոլորտում։

Պարտականություններ

  • Պատրաստել սենդվիչներ՝ ըստ հաստատված բաղադրատոմսերի և տեխնոլոգիական քարտերի
  • Թխել կիսապատրաստված կրուասաններ և այլ բեյքրիի արտադրանք
  • Իրականացնել հացերի վերաթխում փոքրիկ վառարանում
  • Թխել փոքր պիցցաներ և պատրաստել դրանք վաճառքի համար
  • Նախապատրաստել, կտրատել և ճիշտ չափաբաժիններով օգտագործել անհրաժեշտ մթերքները
  • Փաթեթավորել և ճիշտ ներկայացնել պատրաստի արտադրանքը
  • Հետևել արտադրանքի տեսքին, որակին և թարմությանը
  • Պահպանել սննդի անվտանգության և հիգիենայի կանոնները
  • Հետևել աշխատավայրի մաքրությանը և կարգուկանոնին
  • Աշխատել հաստատված բաղադրատոմսերով և տեխնոլոգիական քարտերով
  • Մասնակցել նոր արտադրանքի և տեսականու զարգացման գործընթացին

Պահանջներ

  • Սեր և հետաքրքրություն սննդի և բեյքրիի ոլորտի նկատմամբ,
  • Աշխատասիրություն և պատասխանատվություն,
  • Մաքրասիրություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
  • Արագ և կազմակերպված աշխատելու կարողություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Նոր բաներ սովորելու և զարգանալու ցանկություն,
  • Փորձը ցանկալի է, սակայն պարտադիր չէ։

Հավելյալ նշումներ

Երկուշաբրիից-Շաբաթ

08․00-15․00

Ընկերության մասին
address
Հասցե
Իսահակյան 16
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 94 882788

Մեր հացի ընկերությունը հիմնված է ավանդույթի ու որակի սիրով։ Մենք պատրաստում ենք թարմ, բարձրորակ հացաբուլկեղեն՝ օգտագործելով բնական բաղադրիչներ և խմորի դասական տեխնոլոգիաներ։ Մեր արտադրամասը ապահովում է հարյուրավոր ընտանիքների սեղանների վրա առողջ ու համեղ հաց ամեն օր

Մեր արտադրանքը ճանաչված է իր համով և մաքրությամբ։ Արժևորում ենք վստահությունը, կայունությունը և մշտական աճը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում