Խոհարար հյուրանոցի նախաճաշերի
Օլիմպիա Գարդեն հյուրանոց
Խոհարար
Օլիմպիա Գարդեն հյուրանոցի ռեստորանը աշխատանքի է հրավիրում հիմնական խոհարարի։
Աշխատանքային ժամեր՝
-
Հոկտեմբերին՝ 07:00–15:00
-
Նոյեմբերից՝ 07:00–13:00
Խոհարարը պատասխանատու է հյուրանոցի հյուրերի ամենօրյա նախաճաշերի պատրաստման և խոհանոցի ընթացիկ աշխատանքների կազմակերպման համար։
Պարտականություններ
-
Հյուրանոցի հյուրերի համար ամենօրյա նախաճաշերի պատրաստում և մատուցման նախապատրաստում,
-
Նախաճաշի տեսականու, որակի և ժամանակին պատրաստման ապահովում,
-
Լանչերի և ընթրիքների պատրաստում՝ ըստ մենյուի,
-
Պիցցաների, թխվածքների և խմորային այլ արտադրատեսակների պատրաստում,
-
Ապուրների, աղցանների, սենդվիչների և լողավազանի մենյուի ուտեստների պատրաստում,
-
Անհրաժեշտ մթերքների նախնական մշակում և պատրաստում,
-
Մթերքների պաշարների վերահսկում և անհրաժեշտ պատվերների ներկայացում,
-
Սննդի պատրաստման և ջերմային մշակման գործընթացների իրականացում՝ սահմանված չափանիշներին համապատասխան,
-
Սննդի անվտանգության, սանիտարահիգիենիկ նորմերի և խոհանոցի մաքրության պահպանում,
-
Խոհանոցի աշխատանքների պատշաճ կազմակերպում և հերթափոխային խոհարարի հետ աշխատանքների համակարգում։
Պահանջներ
-
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ խոհարարի հաստիքում,
-
Նախաճաշերի պատրաստման փորձ,
-
Խմորի, պիցցաների և թխվածքների պատրաստման հմտություններ,
-
Մթերքների մշակման և պահպանման կանոնների իմացություն,
-
Սննդի անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի իմացություն,
-
Աշխատանքն ինքնուրույն կազմակերպելու կարողություն,
-
Պատասխանատվության բարձր զգացողություն,
-
Կարգապահություն և մաքրասիրություն,
-
Թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու կարողություն։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել կամ ուղարկել CV։
Hotel Olympia is one of the first private hotels in Yerevan, operetaing since 2000.
The hotel is situated in one of the prestigious and the most eco-friendly part of Yerevan, where the canyon is just in front of you. You can enjoy the spirit of native Armenian country seeing the biblical mountain Ararat and Aragatz from the balconies . Considered to be one of the first private hotels in Yerevan it is probably the best quality/price ratio among the hotels in Yerevan. The surrounding area is saturated with greenery on various levels: from the terrace of the swimming pool to the ornate garden with pavilions, located right on the slope of the gorge.