Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խոհարար եվրոպական խոհանոցում

OMO Tea House and Restaurant

Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ` 05.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական սկսած 180,000
Աշխատանքային գրաֆիկ` Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

📣 Աշխատանքի ենք հրավիրում խոհարարի՝ ՕՄՕ-ում։

Սիրում ես պատրաստե՞լ ժպիտով ու ներշնչմամբ։
Ունե՞ս ունիվերսալ հմտություններ և սեր դեպի եվրոպական խոհանոցը։
Մենք փնտրում ենք էներգիայով լի խոհարարի, ով սրտանց պատրաստում է՝ յուրաքանչյուր ուտեստին փոխանցելով իր ջերմությունն ու ոգևորությունը։

Պարտականություններ

  • Մենյուի պատրաստում մեր ֆիրմային բաղադրատոմսերով՝ Նախաճաշեր, պիցցա, պաստա, աղցաններ, սենդվիչներ, նախուտեստներ և ավելին,
  • Կիսաֆաբրիկատների պատրաստում, պահպանում, խնամք,
  • Աշխատանք խոհանոցի տարբեր գոտիներում՝ արագ և մաքուր,
  • Թիմային համագործակցություն՝ որակի ու մատուցման վերահսկմամբ։

Պահանջներ

  • Ցանկալի տարիքը՝ 20-45 տարեկան,
  • Առնվազն 1 տարվա փորձ խոհանոցում,
  • Մաքրասիրություն, ճշտապահություն, կազմակերպվածություն,
  • Գեղագիտական մատուցման և համային հավասարակշռության հմտություն,
  • Ճկունություն և սովորելու պատրաստակամություն։

💡 Մենք առաջարկում ենք՝

  • Ջերմ ու հյուրընկալ աշխատանքային մթնոլորտ,
  • Հերթափոխային գրաֆիկ,
  • Զարգացման և ինքնադրսևորման հնարավորություններ,
  • Կորպորատիվ զեղչեր։🍰

Միացի՛ր ՕՄՕ-ի թիմին՝ այստեղ համով օրերը սկսվում են խոհանոցից 🍽️✨

Ընկերության մասին
address
Հասցե
Կոմիտասի 12/1
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
093247766

OMO-ն յուրահատուկ թեյարան-ռեստորան է, որը համադրում է համեղ ուտեստները, ֆիրմային խմորեղենը, լավագույն թեյեր աշխարհի տարբեր անկյուններից և ջերմ հյուրընկալությունը։ Մենք ոգեշնչված ենք ճապոնական Omotenasi մշակույթից՝ ստեղծելով անկեղծ, հոգատար և սիրով լցված միջավայր մեր հյուրերի և թիմի համար։

Հասցե` Կոմիտաս 12/1,

OMO / Համ և Ջերմություն

Tea House / Patisserie / Kitchen / Wine house

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում