ԽՈՀԱՐԱՐ (COOK)
«Բեսթ Վեստերն Փլաս Փարադայս Հոթել Դիլիջան» հյուրանոց
BEST WESTERN PLUS PARADISE HOTEL DILIJAN
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՆՔ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԽՈՀԱՐԱՐՆԵՐԻ
📍 Աշխատանքի վայր՝ Դիլիջան
Best Western Plus Paradise Hotel Dilijan-ը աշխատանքի է հրավիրում փորձառու խոհարարների , ովքեր պատրաստ են աշխատել միջազգային չափանիշներին համապատասխան և ստեղծել բարձրորակ ուտեստներ ու աղանդեր։
Մենք կարևորում ենք մասնագիտական հմտությունները, որակի նկատմամբ ուշադրությունը, կարգապահությունն ու թիմային աշխատանքը։
🔹 Պարտականություններ
Խոհարար
• Հայկական և եվրոպական խոհանոցի ուտեստների պատրաստում՝ շվեդական սեղանի և à la carte սպասարկման համար։
• Ուտեստների որակի, համի և մատուցման չափանիշների պահպանում։
• Սանիտարահիգիենիկ նորմերի և սննդի անվտանգության կանոնների պահպանում։
• Թիմային աշխատանք և շեֆ-խոհարարի ցուցումների կատարում։
🔹 Մենք առաջարկում ենք
• Մրցունակ աշխատավարձ։
• Կայուն և երկարաժամկետ աշխատանք։
• Աշխատանք միջազգային հյուրանոցային բրենդի շրջանակում։
• Մասնագիտական աճի հնարավորություն։
• Ժամանակակից աշխատանքային միջավայր։
Մեր մասին
Best Western Plus Paradise Hotel Dilijan
Best Western Plus Paradise Hotel Dilijan-ը միջազգային Best Western Plus բրենդի ներքո գործող պրեմիում դասի հյուրանոց է, որը տեղակայված է Դիլիջանի բնության գեղատեսիլ միջավայրում և գործում է միջազգային բարձր ստանդարտներով։
Հյուրանոցը համադրում է ժամանակակից ճարտարապետությունը, դիզայներական ինտերիերը և բարձրակարգ սպասարկումը՝ ստեղծելով բացառիկ հյուրընկալության փորձ ինչպես հանգստի, այնպես էլ գործարար այցելությունների համար։
Մեր ենթակառուցվածքները և ծառայությունները
• Երկու բացօթյա լողավազան
• Փակ ջեռուցվող լողավազան և SPA գոտի
• Ժամանակակից ֆիթնես կենտրոն (Gym)
• Էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ (EV Chargers)
• Kids Club – մանկական խաղասենյակ
• Մեծ կոնֆերանս դահլիճ՝ բիզնես միջոցառումների և ֆորումների համար
• Ռեստորան՝ հայկական և եվրոպական խոհանոցով
• Նախաճաշ, ճաշ և ընթրիք՝ buffet style ձևաչափով
• A la carte մենյու
• Սուպերմոդեռն համարներ՝ դիզայներական կահույքով և ժամանակակից հարմարություններով
• 24/7 գործող Front Desk ծառայություն
Հյուրանոցը սպասարկում է միջազգային և տեղական հյուրերի՝ ապահովելով բարձրակարգ սպասարկում, կարգապահ կառավարման համակարգ և միջազգային բրենդի չափանիշներին համապատասխան որակ։
Մենք ձևավորում ենք պրոֆեսիոնալ թիմ, որը կիսում է գերազանցության մշակույթը և ձգտում է ստեղծել վստահելի, կայուն և հեղինակային հյուրանոցային միջավայր։