Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խոհարար

Talentus HR

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
26.11.2026

Նկարագրություն

EM SHERIF CAFE-ն հրավիրում է աշխատանքի ԽՈՀԱՐԱՐՆԵՐԻ

Միջազգային հեղինակություն ունեցող լիբանանյան Em Sherif Cafe ռեստորանը փնտրում է փորձառու խոհարարների (ունիվերսալ)

Պարտականություններ

  • Տաք կամ սառը ուտեստների պատրաստում՝ ռեստորանի հաստատված բաղադրատոմսերին և ստանդարտներին համապատասխան։

  • Հումքի նախապատրաստում, մշակում և ճիշտ պահպանում։

  • Ուտեստների որակի, համի, մատուցման տեսքի և չափաբաժինների վերահսկում։

  • Խոհանոցային սարքավորումների և գործիքների ճիշտ ու անվտանգ օգտագործում։

  • Աշխատանքային տարածքի մաքրության և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում։

  • Պատվերների ժամանակին և որակյալ պատրաստում։

  • Թիմի անդամների և խոհանոցի ղեկավարության հետ արդյունավետ համագործակցություն։

Պահանջներ

  • Խոհարարի աշխատանքային փորձ՝ նախընտրելի է ռեստորանային ոլորտում։

  • Տաք կամ սառը խոհանոցի պատրաստման տեխնոլոգիաների իմացություն։

  • Սննդամթերքի պահպանման և սննդի անվտանգության կանոնների իմացություն։

  • Արագ և ծանրաբեռնված աշխատանքային միջավայրում աշխատելու ունակություն։

  • Թիմային աշխատանքի հմտություններ։

  • Պատասխանատվություն, ճշտապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։

  • Լիբանանյան կամ միջերկրածովյան խոհանոցի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքի վայր՝ Երևան, Em Sherif Cafe, Աբովյան 8
  • Գրաֆիկ՝ շաբաթական 6 օր
  • Հերթափոխ՝ 8 ժամ
  • Աշխատավարձ՝ մրցունակ, քննարկվում է հարցազրույցի ընթացքում՝ կախված մասնագիտական փորձից և հմտություններից։

Միացե՛ք Em Sherif Cafe-ի թիմին և զարգացրե՛ք Ձեր մասնագիտական կարիերան միջազգային ռեստորանային միջավայրում։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 93 829928

Talentus HR-ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:

«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։

Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:

Առաջարկվող ծառայություններն են`

  • Թափուր հաստիքների համալրում
  • ՄՌ աուդիտ
  • ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
  • Թիմակազմավորում
  • Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
  • Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
  • Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
  • Արտոնությունների փաթեթի մշակում
  • KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
  • Կադրային գործ
  • Աշխատակիցների Onboarding and Offboarding

Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում