Խոհարար
Երևան մոլ
Նկարագրություն
Մենք փնտրում ենք մանկական սրճարանի համար խոհարար։
Պարտականություններ
- Աջակցել խոհարարին ուտեստների պատրաստման գործընթացում
- Սննդամթերքի նախապատրաստում (կտրատում, մաքրում, չափաբաժինների պատրաստում)
- Խոհանոցում մաքրության, սանիտարահիգիենիկ նորմերի և սննդի անվտանգության կանոնների պահպանում
- Օգնել պատվերների արագ և որակյալ պատրաստմանը բարձր ծանրաբեռնվածության պայմաններում (միջոցառումներ, ծննդյան տոներ)
- Խոհանոցային սարքավորումների և աշխատանքային տարածքի պատշաճ օգտագործում և պահպանում
- Սննդամթերքի ճիշտ պահպանման վերահսկում
Պահանջներ
- Աշխատանքային փորձ
- Արագաշարժություն և բարձր պատասխանատվության զգացում
- Մաքրասիրություն և կարգապահություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Սովորելու և զարգանալու ցանկություն խոհարարության ոլորտում
Աշխատանքային գրաֆիկ՝
Աշխատանքային օրեր հերթափոխային 6 օրյա:
Վայր, որտեղ շոփինգը վերածվում է տոնի: Երևան Մոլը առևտրի և զվարճանքի առաջատար կենտրոն է Հայաստանում: Երևան Մոլն ամեն օր հյուրընկալում է հազարավոր այցելուների ողջ Հայաստանից: Այստեղ տեղակայված են 200 բրենդային խանութներ, ներառյալ տարածաշրջանում ամենամեծ ZARA սրահը և Հայաստանում միակ Mango Man-ը: Այցելիր Երևան Մոլ շոփինգը համադրելով համեղ սննդի և զվարճանքի հետ: Մեր հարկի տակ են գտնվում Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնը՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին, և ամենբարձր որակի պատկեր և ձայն ապահովող KinoPark 4K կինոթատրոնը: Երկրում առաջին և միակ Carrefour հիպերմարկետը ևս գտնվում է Երևան Մոլում, որը ներկայացնում է որակի և գնի լավագույն համադրությունը: 2016թ-ին Երևան Մոլը թողարկել է Հայաստանի մոլային շուկայում միակ հաճախորդների հավատարմության ծրագիրը՝ Ակումբային Քարտը, որը մոլի քարտապաններին հնարավորություն է տալիս գնումների դիմաց կուտակել միավորներ և դրանք փոխարինել նվերների հետ: Երևան Մոլը բացվել է 2014 թվականին: Այն իր զբաղեցրած տարածքով և վարձակալների քանակով համարվում է երկրի ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոնը: