Խոհարար
Թումանյան Շաուրմա
Նկարագրություն
Նոր ռեստորանային նախագծի մեկնարկին ընդառաջ ձևավորում ենք մասնագիտական, ուժեղ և միասնական խոհանոցային թիմ։
Այս փուլում հրավիրում ենք փորձառու խոհարարների, ովքեր իրենց ոլորտում ունեն ամուր մասնագիտական հիմք, ուշադրություն են դարձնում որակին և պատրաստ են իրենց ներդրումն ունենալ նոր նախագծի ստեղծման ու զարգացման գործում։
Պարտականություններ
- Պատրաստել ուտեստները՝ համապատասխան հաստատված բաղադրատոմսերին և տեխնոլոգիական գործընթացներին։
- Ապահովել ուտեստների համը, որակը և մատուցման ստանդարտը։
- Հետևել մթերքի ճիշտ մշակմանը, պահպանմանը և աշխատանքային տարածքի սանիտարական նորմերին։
- Կազմակերպել աշխատանքը արագ և արդյունավետ՝ պահպանելով պատվերների պատրաստման ժամանակը։
- Համագործակցել խոհանոցի թիմի հետ՝ ապահովելով աշխատանքային սահուն գործընթացը։
- Հետևել հումքի և պատրաստի արտադրանքի որակին։
- Մասնակցել նոր ուտեստների, բաղադրատոմսերի և խոհանոցային գործընթացների ներդրմանը։
Պահանջներ
- Համապատասխան ուղղությամբ աշխատանքային փորձ
- Խոհարարական տեխնոլոգիաների և պատրաստման գործընթացների լավ իմացություն
- Որակի և մատուցման ստանդարտների նկատմամբ ուշադրություն
- Աշխատանքային բարձր կարգապահություն և պատասխանատվություն
- Թիմում արդյունավետ աշխատելու և համագործակցելու կարողություն
- Նոր միջավայրում զարգանալու և մասնագիտական փորձը ներդնելու պատրաստակամություն
Հավելյալ նշումներ
- Աշխատանք նոր և զարգացող ռեստորանային նախագծում
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
- Կայուն և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր
- Համեղ ընդմիջում
- Վճարովի հանգիստ՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ
- Սպորտդահլիճի փաթեթ՝ շահավետ պայմաններով
«Թումանյան Շաուրմա»- ն հիմնադրվել է 1998 թվականին: Առաջին մասնաճյուղը գործել է Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում: Կարճ ժամանակ անց, դառնալով երևանցիների սիրելի վայրը, առաջ եկավ ընդլայնվելու անհրաժեշտություն: 2013 թվականին Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 50/50 հասցեում, բացվեց «Թումանյան Շաուրմա»-ի երկրորդ մասնաճյուղը: 2015 թվականին Թումանյան 32 հասցեում գործող մասնաճյուղի երկրորդ հարկում բացվեց «Գրանդ Բուֆֆե»-ն, որտեղ մատուցվում են աղցաններ, ապուրներ և այլ տաք խորտիկներ: Կերակրացանկը մշտապես թարմացվում է: 2015 թվականին «Թումանյան Շաուրմա»-ի հերթական մասնաճյուղը բացվեց նաև «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում: Մնալով հավատարիմ ընդլայնման ռազմավարությանը` 2018 թվականին «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը բացեց ևս մեկ մասնաճյուղ Դավթաշեն վարչական շրջանում։ «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը շարունակելու է զարգացման իր ծրագիրը` նոր մասնաճյուղեր բացելով և մշտապես թարմացնելով կերակրացանկը: «Թումանյան Շաուրմա»` ավանդույթներ, որոնք թելադրում են առավելություններ: