Խոհանոցի օպերատոր
ՏեՍիլ ՓԲԸ
Նկարագրություն
Lor&More ֆիրմային խանութ-սրճարանին անհրաժեշտ է խոհանոցի օպերատոր։
ՏեՍիլ ընկերությունը հրավիրում է իր ՏԱՐԲԵՐՎՈՂ թիմին միանալու խոհանոցի օպերատորի հաստիքի համար․
Դու կհայտնվես առողջ սննդի աշխարհում՝ իմանալով առողջ և գեղեցիկ լինելու գաղտնիքները:
Պարտականություններ
- Պատրաստի բաղադրիչների հետ աշխատանք
- Բուրգերի հավաքում, կրեպի պատրաստում
- Սննդի տաքացում
- Աշխատանքային տարածքի մաքրության պահպանում
Պահանջներ՝
- Աշխատանքային փորձը ցանկալի է, սակայն պարտադիր չէ
- Պետք է լինես մաքուր, աշխատասեր, պատասխանատու և պատրաստ սովորելու
Հավելյալ նշումներ
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝
Հեռ.՝ +374 94 14 72 77 | +374 77 056 196
կամ ուղարկի՛ր ինքնակենսագրականդ
Աշխատանքային ժամեր՝ 10:00–16:00
Եթե հետաքրքրասեր ես, պատասխանատու և ցանկանում ես սովորել նոր հմտություններ՝ միացիր մեզ:
ՏեՍիլ ընկերությունը ամենամեծ լորաբուծական տնտեսությունն է Հայաստանում , զբաղվում է էկոլոգիապես մաքուր , առողջ , դիետիկ և տարբերվող սննդի արտադրությամբ, ներառում է ամբողջական արտադրական շղթա՝ թռչնի կերից սկսած մինչև պատրաստի սնունդ , տնտեսությունը գտնվում է Արարատի մարզի հիասքանչ բնության գրկում, ամբողջ ապրանքատեսականին առողջ է , չի պարունակում հավելումներ , ունի ֆիրմային խանութ-սրճարան Երևանի կենտրոնում,Արգիշտի 11 հասցեում, որտեղ բացի ֆերմայի օրվա թարմության արտադրանքից, կարելի է ձեռք բերել նաև պատրաստի առողջ սնունդ, ինչպես նաև համագործակցում է խոշոր սուպերմարկետ -ցանցերի , ռեստորանների, գարեջրատների հետ։