Խնդրահարույց ակտիվների գանձման բաժնի առաջատար մասնագետ
ԱՄԻՕ ԲԱՆԿ
Նկարագրություն
Գրավով ապահովված խնդրահարույց ակտիվների վերականգնման իրականացնում:
Պարտականություններ
- Խնդրահարույց վարկերի հաշվառում և գործող կարգավիճակների վերաբերյալ տեղեկության գրանցում Բանկի խնդրահարույց վարկերի ռեեստրում,
- Խնդրահարույց գործերի վերլուծություն,
- Ժամկետանց վարկերի վերադարձն ապահովելու նպատակով՝ վարկային գործարքի մասնակիցների հետ բանակցությունների իրականացում,
- Խնդրահարույց ակտիվների վերականգնմանն ուղղված զեկույցների կազմում,
- Բանկի կոլեգիալ մարմինների հանձնարարականների կատարում,
- Բանկի ներքին իրավական ակտերի և կոլեգիալ մարմինների որոշումների հիման վրա, արտադատական կարգով խնդրահարույց վարկերի գրավների իրացում կամ Բանկին ի սեփականություն ընդունում:
Պահանջներ
- Բարձրագույն տնտեսագիտական կամ իրավաբանական կրթություն,
- Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն,
- Առնվազն 3 տարվա բանկային փորձ,
- Հաղորդակցության հմտություններ,
- Գրավոր հաղորդակցվելու հմտություն,
- MS Office-ի և ՀԾ-Բանկի տիրապետում,
- Անգլերենի և ռուսերենի իմացություն։
Տեսլական
Լինել հոգատար գործընկեր ֆինանսական և հարակից ծառայությունների ոլորտում:
Բրենդի խոստումը
AMIO -ն բանկային փորձառությունը դարձնում է հեշտ եւ հարմարեցնում անհատապես ձեզ համար: Վստահիր և վայելիր։