Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խմբային տուրերի գիդ ուղեկցորդ

Վիպ Թրավել ՍՊԸ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Տուրիզմ, Հյուրանոցներ
Վերջնաժամկետ`
22.08.2026

Նկարագրություն

GroupTour ընկերությունը փնտրում է պատասխանատու, կազմակերպված և հաղոդակցման բարձր հմտություններով մասնագետի, ով կզբաղվի արտասահմանյան խմբային տուրերի ուղեկցմամբ աշխարհի տարբեր երկրներում, կապահովի զբոսաշջիկների հարմարավետ, անվտանգ և որակյալ ուղևորությունը և կներկայացնի ընկռրեւթյունը բարձր մակարդակով։

Պարտականություններ

  • Ուղեկցել զբոսաշրջային խմբերին արտերկրյա տարբեր ուղղություններով
  • Կազմակերպել և համակարգել խմբի տեղաշարժը ամբողջ ճամփորդության ընթացքում
  • Ապահովել զբոսաշրջիկների ժամանակին ներկայությունը օդանավակայաններում, հյուրանոցներում, տրանսֆերների և էքսկուրսիաների ժամանակ
  • Ճանապարհորդության ընթացքում տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն ծրագրի, երթուղու, ժամերի, կանոնների և կազմակերպչական հարցերի վերաբերյալ
  • Վերահսկել տուրի ծրագրի պատշաճ իրականացումը և արձագանքել հնարավոր խնդիրներին

Պահանջներ

  • Խմբային տուրերի ուղեկցման փորձ տարբեր երկրներում
  • Առաջին բուժօգնության տարրական գիտելիքներ
  • Ակտիվ, էներգետիկ և նախաձեռնող բնավորություն

Հավելյալ նշումներ

Եթե ուզում եք մեր թիմի մի մասը դառնալ, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Մաշտոցի պողոտա, 40
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
37410500222

✈️ VIP Travel-ը կայուն և դինամիկ զարգացող տուրիստական ընկերություն է, որը շուկայում ունի ավելի քան 18 տարվա հաջող փորձ։

🌍 Ընկերությունը մասնագիտացած է ավիատոմսերի վաճառքի ոլորտում՝ բոլոր ուղղություններով, իրականացնում է տուր փաթեթների կազմակերպում և վաճառք աշխարհի տարբեր երկրներ, ինչպես նաև տրամադրում է վիզային համապարփակ աջակցություն։

🚢 VIP Travel-ը հանդիսանում է MSC Cruises-ի Ոսկե գործընկերը Հայաստանում, ինչը վկայում է ընկերության բարձր վստահելիության, միջազգային ճանաչման և բարձրակարգ սպասարկման մասին։

🤝 Մենք կարևորում ենք պրոֆեսիոնալ սպասարկումը, պատասխանատվությունն ու թիմային աշխատանքը։ Մեր թիմը գործում է աջակցող և զարգացող միջավայրում, որտեղ խրախուսվում է նախաձեռնողականությունը և մասնագիտական աճը։

🕒 VIP Travel-ը իր հաճախորդներին տրամադրում է 24/7 աջակցություն՝ ապահովելով վստահություն և հոգատարություն ճանապարհորդության յուրաքանչյուր փուլում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում