Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խանութների ցանցի տնօրեն

"Ռ և Վ Կոմֆորտ" ՍՊԸ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 800,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
10.10.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Կոմֆորտ Ռ և Վ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում վաճառքի ոլորտում հմուտ, կազմակերպված և շփման հմտություններ ունեցող արական սեռի ներկայացուցչի խանութների ցանցի տնօրենի թափուր հաստիքը համալրելու նպատակով։

Պարտականություններ

  • Վերահսկել վաճառասրահներում ամբողջ տեսականու առկայությունը
  • Կատարել շուկայի ուսումնասիրություն և ապահովել անհրաժեշտ այլ ապրանքներով
  • Վարել բանակցություններ այլ ներկրողների և արտադրողների հետ և կազմակերպել նրանց ապրանքատեսականու վաճառքը մեր ցանցում
  • Վարել բանակցություններ արտասահմանյան գործընկերների հետ
  • Ներկայացնել հաշվետվություններ մրցակից ապրանքանիշերի գնային և վաճառքի քաղաքականության վերաբերյալ
  • Ներդնել և զարգացնել կորպորատիվ հաճախորդների /շինարարական և մեծածախ վաճառքով զբաղվող ընկերություներ/ հետ աշխատելու համակարգը
  • Հետևել աշխատակիցների սպասարկման որակին՝ ապահովելով առևտրի բարձր ցուցանիշներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ինժեներական կամ տնտեսագիտական)
  • Անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  • Աշխատանքային փորձ շինանյութի ներկրման կամ մանրամեծածախ առևտրի ոլորտին համապատասխան (միջինում 5 տարի)
  • Կառավարման և մարդկային ռեսուրսների հետ աշխատելու ունակություն
  • Վաճառքի և մարքեթինգի հմտությունների տիրապետում
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ
  • Վերլուծական մտածողություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ, աշխատանքային ժամերը՝ 9։00-18։00, 1 ժամ ընդմիջում։

Աշխատավարձը՝ 800 000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը) + բոնուսներ ըստ կատարողականի։

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրականը նշված էլ. հասցեին:

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Օրբելի եղբ.65 /գործ./
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
033226498

Ընկերությունն ունի շուրջ 26-ամյա պատմություն: Այն Հայաստանի Հանրապետության առաջատար կազմակերպություններից մեկն է, որի գործունեությունը հիմնականում առնչվում է շինարարության ոլորտի հետ: Ներմուծում է բազմատեսակ շինարարական նյութեր Եվրոպայի, Չինաստանի, Ռուսաստանի, Պարսկաստանի և Ուկրաինայի հանրահայտ արտադրողներից: Ունի շինարարական տեխնիկայի մեծ տեսականի: Իրականացնում է լիցենզավորված նախագծային աշխատանքներ, ինչպես նաև շինարարություն, որի համար առկա է համապատասխան տեխնիկական բազան:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում