Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խանութների ցանցի ղեկավարի տեղակալ

Դոմուս

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
29.11.2026

Նկարագրություն

«Դոմուս» ընկերությունը հրավիրում է աշխատանքի խանութների ցանցի համակարգման փորձով և կազմակերպչական զարգացած հմտություններով մասնագետի:

Պարտականություններ

  • Խանութների բնականոն աշխատանքի վերահսկում և համակարգում,
  • Խանութների աշխատակիցների կողմից վաճառքի և սպասարկման չափանիշների, ներքին կարգերի կատարման վերահսկում,
  • Խանութների վաճառքների դինամիկայի ուսումնասիրություն, վերլուծություն, խթանմանն ուղղված աշխատանքների առաջարկներ և միջոցառումների իրականացում,
  • Խանութների աշխատակիցների համալրման, ուսուցման, զարգացման և առաջմղման գործընթացներում ակտիվ մասնակցություն,
  • Խանութներում ապրանքների տեսադրման վերահսկում:

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտության, շուկայագիտության, ֆինանսների կամ այլ հարակից ոլորտներում,
  • 3+ տարվա աշխատանքային փորձ մանրածախի ոլորտում (խանութներում), խիստ ցանկալի է շինանյութի, տեխնիկայի, կահույքի ոլորտների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • 2+ տարվա ղեկավարման փորձ,ցանկալի է որպես խանութի ղեկավար/խանութների ցանցի համակարգող,
  • վաճառքի և սպասարկման չափանիշների ներդրման և զարգացման ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն,
  • մերչենդայզինգի առնվազն բազային գիտելիքները,
  • հաղորդակցման բարձր մակարդակի հմտություններ, բանակցային վարժ հմտություններ,
  • վարորդական իրավունք (B կարգ),
  • թիմային մոտեցում, պատասխանատվություն և հաճախորդամետություն:

Հավելյալ նշումներ

  • Աշխատավայր՝ ք. Երևան, Չարբախ, Արարատյան 88/8ա:
  • Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա:
  • Աշխատանքի բնույթը ենթադրում է խանութների այցելություններ:
  • Ենթակայությունը՝ Դոմուս խանութների ցանցի ղեկավարին:
Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
095105045

Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։

2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:

Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։

Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 6 հիպերմարկետ Երևանում և 6-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Sports Package
Սպորտային փաթեթ
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում