Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խանութների ցանցի ղեկավար

Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
15.11.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք The House խանութների ցանցի ղեկավար-առաջնորդի, ով կստանձնի ցանցի մանրածախ և առցանց վաճառքների կառավարման, զարգացման, նոր ձևաչափերի ստեղծման, փոխակերպման և մասշտաբավորման պատասխանատվությունը։

Մեզ պետք է ոչ միայն մանրածախ ցանցի փորձառու ղեկավար, այլ ստեղծագործ, նորարար և ռազմավարական մտածողությամբ առաջնորդ, ով կարող է տեսնել շուկայի նոր հնարավորությունները, ստեղծել զարգացման նոր ուղղություններ, ձևավորել համայնք և գաղափարները վերածել իրական բիզնես արդյունքի։

Պարտականություններ

  • Մասնակցել ցանցի զարգացման ռազմավարության մշակմանը, նոր կոնցեպտի և փոխակերպման առաջարկներ ներկայացնել՝ հաստատումից հետո ապահովել դրանց իրականացումը։
  • Կառավարել մանրածախ խանութների ցանցը՝ ապահովելով ցանցի վաճառքների աճ, շահութաբերության բարձրացում և զարգացում, նոր բիզնես ձևաչափերի ստեղծում։
  • Զարգացնել և մասշտաբավորել առցանց վաճառքների ուղղությունը։
  • Բացահայտել շուկայի և սպառողների զարգացումներն ու նոր միտումները, դրանց հիման վրա առաջարկել նոր բիզնես գաղափարներ, ձևաչափեր և վաճառքի մոդելներ։
  • Մշակել և ներդնել հաճախորդների ներգրավման, պահպանման և հավատարմության նոր մոտեցումներ, զարգացնել բրենդի շուրջ համախմբված հաճախորդների համայնք՝ ձևավորելով երկարաժամկետ հարաբերություններ նրանց հետ։
  • Փնտրել նոր հնարավորություններ՝ Events, Partnerships, Loyalty programs և այլ գործիքների միջոցով B2C բիզնեսի զարգացման համար։
  • Ղեկավարելով մանրածախ վաճառքի թիմը՝ ձևավորել ուժեղ թիմային մշակույթ, զարգացնել առաջնորդներ և ստեղծել բարձր արդյունք ապահովող միջավայր։
  • Համագործակցել Մարքեթինգի, Կատեգորիաների զարգացման, Թվային փոխակերպման, Գործառնական և այլ թիմերի հետ՝ ընդհանուր ստորաբաժանման աճի նպատակներն իրականացնելու համար։

Պահանջներ

  • Ունի առնվազն 3 տարվա կառավարչական փորձ B2C, B2B, Retail, E-commerce, Sales կամ հարակից ոլորտներում։
  • Կարողանում է ոչ միայն իրականացնել հաստատված ռազմավարությունը, այլ առաջարկել զարգացման նոր մոդելներ։
  • Ունի E-commerce վաճառքները արդյունավետ կառավարելու փորձ, բիզնես և ռազմավարական մտածողություն և կարողանում է գաղափարները վերածել չափելի արդյունքների։
  • Հետևում է սպառողի վարքագծի, շուկայի և թվային առևտրի փոփոխություններին և կարողանում է դրանք վերածել բիզնես հնարավորությունների։
  • Ունի նորարարական մտածողություն, նախաձեռնողականություն, ուժեղ հաղորդակցման և բանակցային հմտություններ և կարողանում է ոգեշնչել ու համախմբել մարդկանց։
  • Ունի տարբեր տեսակի մարդկանց հետ աշխատելու, հարաբերություններ կառուցելու և ուժեղ թիմեր ու համայնքներ ձևավորելու փորձ և ունակություն։
  • Խարիզմատիկ առաջնորդ է՝ բարձր էներգիայով, ազդեցիկ հաղորդակցման ունակությամբ և մարդկանց ներգրավելու կարողությամբ։
  • Տիրապետում է տվյալների վերլուծության և KPI-ների կառավարման գործիքներին։

Հավելյալ նշումներ

Եթե դուք այն առաջնորդն եք, ով տեսնում է հնարավորությունը այնտեղ, որտեղ մյուսները դեռ միայն խնդիր են տեսնում, սիրում է ստեղծել նոր ձևաչափեր և մարդկանց միավորել գաղափարի շուրջ՝ սպասում ենք Ձեր ինքնակենսագրականին։

Ընկերության մասին
address
Հասցե
Armenia, Yerevan, Ara Sargsyan Street, 4
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 91 727740

Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։

Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։

Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։

Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։

2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում