
Խանութի մենեջեր
Brand Leader
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
20.06.2025
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
Բրենդ լիդեր ընկերությունը փնտրում է պարտադիր աշխատանքային փորձով, 1C ծրագրի պարտադիր իմացությամբ խանութի մենեջեր։
Պարտականությունները
- Ապրանքների ներկայացվածության ստանդարտների ապահովում՝ տեղադրվածություն, դիրք, դասավորվածություն, գովազդային նյութերի առկայություն,
- Ապրանքների գների համապատասխանության վերահսկում,
- Խանութ-պահեստ-փուռ ապրանքների մուտքի և ելքի կազմակերպում,
- Աշխատակազմի վերահսկում, գրաֆիկի կազմում։
Պահանջներ
- 1C ծրագրի իմացությունը ցանկալի է,
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է,
- Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր է,
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV):
Ընկերության մասին
Հասցե
ՀՀ, ք.Երևան, 0074, Ներքին Շենգավիթ 11փող. 1շենք
Բրենդ Լիդեր ՀՁ ՍՊԸ -ն լայն սպառման ապրանքների ներմուծմամբ զբաղվող մասնագիտացած առաջատար ընկերություն է :
Բրենդ Լիդեր ՀՁ ՍՊԸ հանդիսանում է Ինտերմիլկ ՀՁ ՍՊԸ իրավահաջորդը, որը հիմադրվել է 2002 թ. նոյեմբերի 15-ին: Գործունեության առաջին տարում ընկերությունը միայն մեկ ապրանքանիշ էր ներկայացնում Հայաստանում(Ehrmann), 2003 թ. ավելանում է նաև Hochland ապրանքանիշը: Այսօր Բրենդ Լիդեր ընկերությունը հանդիսանում է միջազգային ճանաչում ունեցող ապրանքանիշերի բացառիկ ներկայացուցիչը Հայսատանում:
Բարձրորակ ապրանքները, երկարատև համագործակցությունը , մրցակցային գները և վաճառքի մեծ ծավալները թույլ են տալիս գրավել մեր հաճախորդների և գործընկերների վստահությունը:
2004թ. տեղի ունեցած "Armenia EXPO 2004" -ի փակման արարողության ժամանակ "Ինտերմիլկ" ընկերությունն ստացել է 4 ոսկե մեդալներ` որպես " Բարձր որակ" մրցույթի հաղթող:
2005թ. սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել "Armenia EXPO 2005" -ի փակման պաշտոնական արարողությունը, որի ժամանակ ցուցահանդեսի մասնակիցներին հանձնվել են դիպլոմներ, իսկ "Բարձր որակ" մրցույթի հաղթողներին` ոսկե մեդալներ:7 ոսկե մեդալ և գրան պրին ստացել է "Ինտերմիլկ" ընկերությունը:
Մենք տիրապետում ենք շուկային վերաբերող խորը գիտելիքների` հիմնված շուկայական ուսունասիրությունների և երկարատև փորձի հիման վրա:Տասնչորս տարվա աշխատանքի շնորհիվ ԲրենդԼիդեր ընկերությունը ձեռք է բերել մասնագիտացած և հուսալի գործընկերոջ համբավ:
Տեսնել ավելին