Խանութ - սրահների ցանցի ղեկավար
Կլայկ կահույքի սրահների ցանց
Ոլորտ`
Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
09.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Նկարագրություն
«Կլայկ» կահույքի սրահների ցանցն աշխատանքի է հրավիրում ղեկավարի :
Պարտականություններ
- Կազմակերպել և կոորդինացնել ցանցի աշխատանքները:
- Մասնակցել տարբեր մրցույթների (տենդերների):
- Լինել կազմակերպության ներկայացուցիչը ընկերությունների հետ գործնական հանդիպումներին:
- Իրականացնել աշխատանքներ պետական կառույցների հետ:
- Վարել փաստաթղթաշրջանառություն:
- Կազմակերպել սպասարկման որակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ:
- Իրականացնել վերահսկողություն աշխատակազմի նկատմամբ:
- Պլանավորել և կազմակերպել առօրյա աշխատանքային գործընթացը:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- թիմում արդյունավետ աշխատելու և աշխատակիցների թիմ ղեկավարելու կարողություն,
- ղեկավար պաշտոնում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- արագ կողմնորոշվելու ունակություն,
- գերազանց կազմակերպչական հմտություններ,
- օտար լեզուների իմացություն,
- պատասխանատվության բարձր զգացում, պատրաստակամություն, սթրեսակայունություն և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ ընդունելու կարողություն,
- ժամանակի կառավարման հմտություն,
- գրագետ խոսք, բարեհամբույր մոտեցում,
- բանակցությունների վարման գերազանց ունակութուն,
- զարգացած անալիտիկ մտածողություն և գործելաոճ,
- համակարգչային ծրագրերի տիրապետում: