Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խանութ սրահի տնօրեն (Սուպերմարկետ, էքսպրես խանութ)

Carrefour Armenia

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 23.01.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 200,000-350,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Քարֆուր Հայաստան սուպերմարկետների ցանցը փնտրում է ակտիվ, պատասխանատու, սովորելու ձգտում ունեցող ղեկավարների, ինչպես նաև մենեջերների իրականացնելու էքսպրես (փոքր) խանութ սրահների ամենօրյա աշխատանքային գործունեությունները։

Խանութի տնօրենը կզբաղվի խանութի կառավարման և կազմակերպչական հարցերով, թիմի ղեկավարմամբ և ակտիվ ներգրավածություն կունենա ամենօրյա աշխատանքներին։

Պարտականություններ

  • Վերահսկել խանութ սրահի ամենօրյա գործունեությունը,
  • Ապահովել խանութ-սրահի տեսքը՝ ըստ սահմանված ստանդարտների
  • Իրականացնել և վերահսկել խանութ-սրահի գույքագրումները
  • Ապահովել անհրաժեշտ ապրանքատեսականու առկայությունը և թարմությունը
  • Խթանել ապրանքատեսականու վաճառքների ավելացմանը
  • Իրականացնել հաճախորդների ներգրավման ծրագրեր
  • Վերահսկել անձնակազմի հաճախումները, իրականանցել աշխատանքային գործումեության ճիշտ բաշխումներ
  • Պատասխանատու լինել ֆինանսական արդյունքերի համար

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Համանման աշխատանքային փորձ՝ ցանկալի է սպասարկման ոլորտում
  • Անգլերենի կամ ռուսերենի լավ իմացություն
  • MS փաթեթի լավ իմացություն
  • Ժամանակի կառավարում
  • Բարեվարքություն
  • Սովորելու ձգտում
  • Պատասխանատվության զգացում
  • Կառավարման հմտություններ
Ընկերության մասին
address
Հասցե
34/3 Arshakunyats Avenue , Yerevan Armenia
address
Աշխատակիցների քանակ
151-500

Քարֆուրի պատմությունը սկսվել է ավելի քան 60 տարի առաջ Ֆրանսիայում առաջին հիպերմարկետի բացմամբ, որի հիմնադիրն է հեռատես ձեռներեց Մարսել Ֆուրնիեն: Քարֆուրը պահպանել է իր պիոներական ոգին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար նորացվել է:

Ոգեշնչվելով Միացյալ Նահանգներից՝ Քարֆուրի հիմնադիրը բացեց առաջին հիպերմարկետը Ֆրանսիայում 1963 թվականի հունիսի 15-ին Sainte-Geneviève-des-Bois-ում:

Հիպերմարկետն իր տեսակի մեջ առաջինն էր Ֆրանսիայում և առաջարկում էր ապրանքների լայն տեսականի ցածր գներով: Ավելի քան 2500 մ² ինքնասպասարկման վաճառքի տարածք՝ 400 անվճար ավտոկայանատեղիով:

Հիպերմարկետների այս մոդելը, որը ներառում էր սուպերմարկետներ և հագուստի և էլեկտրոնիկայի բաժիններ, մեծ հաջողություն ունեցավ, ինչը թույլ տվեց Քարֆուրին արագ ընդլայնվել Ֆրանսիայից դուրս։

Քարֆուրի տարբերանշանը ստեղծվել է Vénissieux հիպերմարկետի բացման համար. այն պատկերում է «C»-ն Քարֆուրի համար՝ ադամանդի մեջտեղում, ձախից կարմիր, աջից կապույտ, վերևում և ներքևում սև գծերով: Լոգոն արագ զարգացավ. սև գծերը անհետացան՝ «C»-ն ավելի քիչ տեսանելի դարձնելով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում