Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խանութ-սրահի տնօրեն (ք. Հրազդան, ք. Էջմիածին)

Դոմուս

Աշխատավայր` Էջմիածին, Հրազդան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
06.09.2026

Նկարագրություն

«Դոմուս» խանութ-սրահների ցանցն ընդլայնվում է և աշխատանքի է հրավիրում մարզերում խանութ-սրահների Գլխավոր Մենեջերների՝ Հրազդան և Էջմիածին քաղաքներում բացվող Դոմուս խ/ս-ում։

Խանութ-սրահի գործունեության ոլորտ՝ շինանյութի, կահույքի, կենցաղային տեխնիկայի մանրածախ վաճառք:

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել խանութ-սրահի բացման/փակման և ամենօրյա գործընթացների պատշաճ իրականացումը,
  • Ապահովել խանութ-սրահի առևտրի պլանի կատարումը,
  • Մշակել համապատասխան միջոցառումներ վաճառքի և խանութ-սրահի աշխատանքների արդյունավետության բարձրացման և բարելավման նպատակով,
  • Վերահսկել խանութ-սրահի աշխատակիցների բնականոն աշխատանքը՝ պահպանելով Ընկերության կողմից սահմանված ներքին կարգապահական կանոններն ու նորմերը,
  • Ձեռնարկել համապատասխան միջոցառումներ աշխատակիցների հմտությունների զարգացման գործընթացները ապահովելու համար,
  • Հետևել աշխատանքային անվտանգության կանոնների պահպանմանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տեխնիկական, տնտեսագիտական կամ ֆինանսական ոլորտներում,
  • 4+ տարվա աշխատանքային փորձ մանրածախ առևտրի ոլորտում: Շինանյութի, կահույքի, տեխնիկայի վաճառքի կամ արտադրության ոլորտներում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • 2+ տարվա ղեկավարման փորձ առևտրի ոլորտում,
  • Ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Համակարգչային գիտելիքներ, 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Կազմակերպչական և ղեկավարման հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Ճշտապահություն և ազնվություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթ: Ամսվա մեկ շաբաթը՝ 5-օրյա է:

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
095105045

Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։

2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:

Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։

Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 6 հիպերմարկետ Երևանում և 6-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Sports Package
Սպորտային փաթեթ
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում