Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խանութ-սրահի տնօրեն (Կապան)

Nork Group of Companies

Աշխատավայր` Կապան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
18.12.2025

Նկարագրություն

Նորք Հոմ ընկերությունը հրավիրում է իր թիմ՝ փորձառու, նախաձեռնող և պատասխանատու խանութ-սրահի տնօրեն, ով կղեկավարի անձնակազմը, կվերահսկի վաճառքների կատարողականությունը և կապահովի խանութ-սրահի անխափան ու արդյունավետ գործունեությունը։

Պարտականություններ

  • Ընկերության ներքին կարգերի, ընթացակարգերի և ստանդարտների պահպանում,
  • Աշխատակազմի օրական/շաբաթական պլանավորում և ղեկավարում,
  • Վաճառքների խթանում, թույլ ցուցանիշների բարելավման ծրագրերի իրականացում,
  • Ապրանքատեսականու ներկայացման, գնապիտակների և զեղչային պիտակների ճիշտ տեղադրման վերահսկում,
  • Գույքագրման կազմակերպում և գործընթացի վերահսկում,
  • Վնասված ապրանքների ակտավորում,
  • Վաճառքների, արդյունավետության և հաճախորդների ցուցանիշների հաշվարկ,
  • Խանութի խնդիրների արագ լուծում, օպերատիվ որոշումների կայացում,
  • Ապրանքանյութական շարժի և վաճառքի հաշվետվությունների կազմում ու ներկայացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Վաճառքի կամ վարչարարական ոլորտում 1–3 տարվա փորձ,
  • MS Office (Excel/Word) շատ լավ իմացություն,
  • Ղեկավարական և թիմային աշխատանքի հմտություններ,
  • Հաղորդակցման բարձր մշակույթ,
  • Ժամանակի արդյունավետ կառավարում, պատասխանատվություն, կարգապահություն։
Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
151-500

«Նորք» ընկերությունների խումբ

«Նորք» ընկերությունների խմբի պատմությունը սկսել է որպես ընտանեկան բիզնես, որը տարիների ընթացքում վերածվել է տնտեսության առաջատար բիզնեսներից մեկին։ Մեկնարկը տրվեց 1997 թվականին Երևանում բացվեց առաջին «Իդեալ» խանութ-սրահը։

Տարիներ անց․․․

  • Խմբի մեջ մտնող ընկերությունները գործունեություն են իրականացնում տնտեսության տարբեր ոլորտներում՝ շինարարական ոլորտից մինչև լյուքս դասի հագուստի,
  • Ունի 1000-ից ավելի աշխատակից,
  • Հանդիսանում է շուկայի առաջատարներից մեկը,
  • Գործունեություն է ծավալելում ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում։

Ներկայումս «Նորք» ընկերությունների խմբի կազմում ներառվում են հետևյալ ընկերությունները․
1. «Զեթ ընդ Էյ» ՍՊԸ
2. «Նորք Դեվելոփմենթս» ՍՊԸ
3. «Նորք Ռիթեյլ Գրուպ» ՍՊԸ
4. «Նորք Հոմ Ռիթեյլ» ՍՊԸ
5. «Նորքսիս» ՍՊԸ
6. «Իսոլա» ՍՊԸ
7. «Իսոլա-Ջի» ՍՊԸ
8. «Մառանիկ» ՍՊԸ
9. «Լիտոկոլ Ամ Կո» ՍՊԸ
10. «Իդեալ Մաստեր» ՍՊԸ
11. «Յութու Ռիթեյլ Գրուպ» ՍՊԸ
12. «Յութու Սթորս» ՍՊԸ
13. «Նորք Դիստրիբյուշնս» ՍՊԸ
14. «Ար-Ալ» ՀՁ ՓԲԸ
15. «Լիդեր Սիստեմ» ՍՊԸ
16. «Պան Եուրոփիան Ֆեշն Գրուպ» ՍՊԸ

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում