Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խանութ-սրահի Տնօրեն

Իննոթեկ Մարկետ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 350,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
05.12.2026

Նկարագրություն

«Իննոթեք Մարկետ»-ը հրավիրում է աշխատանքի՝ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀԻ ՏՆՕՐԵՆԻ։

Պարտադիր է աշխատանքային փորձը շինանյութի ոլորտում՝ որպես խանութ-սրահի ղեկավար։

Պարտականություններ

  • Խանութի ընդհանուր օպերացիոն կառավարման իրականացում,
  • Վաճառքների և ֆինանսական ցուցանիշների ապահովում,
  • Ապրանքատեսականու մնացորդների և պահեստի կառավարում,
  • Թիմի ղեկավարում, զարգացում և վերահսկում,
  • Հաճախորդների սպասարկման որակի ապահովում,
  • Ներքին գործընթացների և կանոնակարգերի վերահսկում։
  • Ապահովել խանութի անխափան և արդյունավետ աշխատանքը
  • Վերահսկել ապրանքների ընդունումը, գնապիտակավորումը և ճիշտ դասավորվածությունը
  • Վերահսկել խանութի մաքրությունն ու կարգուկանոնը
  • Վերահսկել առևտրային տարածքի պատշաճ տեսքը (visual merchandising)
  • Անսարքությունների հայտնաբերման դեպքում օպերատիվ կազմակերպել դրանց վերացումը՝ ներգրավելով համապատասխան ծառայությունները
  • Ապահովել անվտանգության կանոնների պահպանումը և վերահսկել խախտումների կանխարգելումը

Պահանջներ

  • Շինանյութի ոլորտում՝ որպես խանութ-սրահի տնօրենի աշխատանքային փորձը պարտադիր է։
  • Շինանյութերի տեսականու, նշանակության և կիրառության վերաբերյալ գերազանց գիտելիքներ։
  • Թիմի կառավարման և աշխատակիցների աշխատանքը կազմակերպելու հմտություններ։
  • Վաճառքի պլանավորման, կազմակերպման և արդյունքների վերահսկման փորձ։
  • Ապրանքային մնացորդների, պահեստային գործընթացների և ապրանքաշրջանառության վերահսկման հմտություններ։
  • Գնագոյացման, զեղչերի և վաճառքի ցուցանիշների վերլուծության կարողություն։
  • ՀԴՄ-ների, ապրանքային ծրագրերի և հաշվառման համակարգերի հետ աշխատելու հմտություններ։
  • MS Office ծրագրերի լավ իմացություն։
  • Հաճախորդների սպասարկման բարձր մակարդակի ապահովման կարողություն։
  • Կոնֆլիկտային իրավիճակներում արագ և արդյունավետ կողմնորոշվելու հմտություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 09։00-18։00, կիրակի ազատ։

Ընկերության մասին
address
Հասցե
Արին Բերդ 1/2
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 332 20400

«Մեհրաբյան և Որդիներ» ընկերության նորարարական ուղղություն՝ INNOTEK-ը, ստեղծվել է շինարարության ոլորտում ժամանակակից և արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով։ Մենք տրամադրում ենք ոչ միայն որակյալ շինանյութ, այլև գործիքներ ու պայմաններ՝ մասնագետների աշխատանքը հեշտացնելու և նրանց մասնագիտական աճը խթանելու համար։NNOTEK բրենդը ստեղծվեց 2024 թվականին՝ որպես արձագանք շուկայի նոր մարտահրավերներին։ Մայիսի 22-ին տեղի ունեցավ մեր նոր գործարանի բացումը

INNOTEK MARKET-ը ներկայացնում է շինանայութի մասնագիտացված խանութ-սրահների ցանց Երևանում և մարզերում։Մեր դինամիկ և զարգացող թիմը օր օրի ընդլայնվում է, առաջարկելով բարձրակարգ սպասարկում յուրաքանչյուր հաճախորդի համար։ Մենք ձգտում ենք ստեղծել վստահելի և երկարաժամկետ համագործակցություն՝ հիմնված պրոֆեսիոնալիզմի, նորարարության և պատասխանատվության վրա։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում