Խանութ-սրահի պատասխանատու (գյուղ Արզնի)
Իննոթեկ Մարկետ
Նկարագրություն
«Իննոթեկ Մարկետ» շինանյութի խանութ-սրահների ցանցը գյուղ Արզնիի մասնաճյուղի համար փնտրում է Սրահի պատասխանատու, ով կկազմակերպի և կհամակարգի մասնաճյուղի ամենօրյա աշխատանքը, կապահովի վաճառքի գործընթացի արդյունավետ իրականացումը, կմասնակցի թիմի արդյունավետ կառավարմանը և հաճախորդների բարձրակարգ սպասարկումը։
Պարտականություններ
- Կազմակերպել խանութ-սրահի ամենօրյա աշխատանքը
- Համակարգել աշխատակիցների աշխատանքը
- Ապահովել բարձր մակարդակի հաճախորդների սպասարկում
- Վերահսկել վաճառքի գործընթացը և նպաստել վաճառքի ցուցանիշների աճին
- Հետևել ապրանքների ճիշտ դասավորվածությանը, առկայությանը և սրահի կարգուկանոնին
- Համագործակցել մյուս բաժինների հետ՝ սրահի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով
- Կազմել անհրաժեշտ հաշվետվություններ և ներկայացնել ղեկավարության
- Կատարեկ խանութ-սրահի տնօրենի կողմից տրված այլ հանձնարարություններ
Պահանջներ
- Շինանյութի վաճառքի ոլորտում 1-2 տարվա աշխատանքային փորձը պարտադիր է։
- Ղեկավար կամ պատասխանատու պաշտոնում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։
- Առաջնորդության և թիմի կառավարման հմտություններ։
- Հաղորդակցման և կազմակերպչական բարձր ունակություններ։
- Վաճառքի գործընթացների և հաճախորդների սպասարկման սկզբունքների լավ իմացություն։
- Պատասխանատվության բարձր զգացում և արագ կողմնորոշվելու կարողություն։
- Համակարգչային հիմնական գիտելիքներ (MS Office)։
- 1C-ի իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա, օրական 8 ժամ։
Աշխատավայրի հասցե՝ Արզնի-Աբովյան թիվ 10։
«Մեհրաբյան և Որդիներ» ընկերության նորարարական ուղղություն՝ INNOTEK-ը, ստեղծվել է շինարարության ոլորտում ժամանակակից և արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով։ Մենք տրամադրում ենք ոչ միայն որակյալ շինանյութ, այլև գործիքներ ու պայմաններ՝ մասնագետների աշխատանքը հեշտացնելու և նրանց մասնագիտական աճը խթանելու համար։NNOTEK բրենդը ստեղծվեց 2024 թվականին՝ որպես արձագանք շուկայի նոր մարտահրավերներին։ Մայիսի 22-ին տեղի ունեցավ մեր նոր գործարանի բացումը
INNOTEK MARKET-ը ներկայացնում է շինանայութի մասնագիտացված խանութ-սրահների ցանց Երևանում և մարզերում։Մեր դինամիկ և զարգացող թիմը օր օրի ընդլայնվում է, առաջարկելով բարձրակարգ սպասարկում յուրաքանչյուր հաճախորդի համար։ Մենք ձգտում ենք ստեղծել վստահելի և երկարաժամկետ համագործակցություն՝ հիմնված պրոֆեսիոնալիզմի, նորարարության և պատասխանատվության վրա։