Խանութ-սրահի մենեջեր
ՌՈՒԺ ԲՈՒՏԵ ՍՊԸ
Նկարագրություն
«ROUGE BEAUTE» ՍՊԸ-ին անհրաժեշտ է խանութ-սրահի մենեջեր
Պարտականություններ
-
Խանութ-սրահի ամենօրյա գործունեության ամբողջական կազմակերպում և վերահսկում։
-
Աշխատակիցների աշխատանքի համակարգում, առաջադրանքների բաշխում և կատարման վերահսկում։
-
Թիմի արդյունավետ աշխատանքի ապահովում, աշխատակիցների մոտիվացում և մասնագիտական զարգացման խթանում։
-
Վաճառքի պլանների մշակում, իրականացման վերահսկում և սահմանված ցուցանիշների ապահովում։
-
Վաճառքի արդյունքների, շրջանառության և արդյունավետության պարբերական վերլուծություն։
-
Հաճախորդների սպասարկման որակի վերահսկում՝ ընկերության սահմանած չափանիշներին համապատասխան։
-
Ապրանքային տեսականու, պահեստային մնացորդների և ապրանքների առկայության վերահսկում։
-
Ապրանքների ճիշտ ներկայացման, դասավորվածության և խանութ-սրահի ընդհանուր տեսքի ապահովում։
-
Գործառնական խնդիրների բացահայտում, վերլուծություն և օպերատիվ լուծում։
-
Ներքին ընթացակարգերի, աշխատանքային կանոնների և կարգապահության խիստ պահպանում։
-
Վերադաս ղեկավարությանը պարբերական հաշվետվությունների և առաջարկությունների ներկայացում։
-
Ընկերության առևտրային և սպասարկման քաղաքականության հետևողական իրականացում։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
-
Մենեջերի պաշտոնում աշխատանքային փորձը պարտադիր է։
-
Վաճառքի և մանրածախ առևտրի ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է։
-
Թիմ ղեկավարելու և աշխատանքային գործընթացները ինքնուրույն կազմակերպելու ունակություն։
-
Զարգացած առաջնորդական, կազմակերպչական և կառավարչական հմտություններ։
-
Վաճառքի ցուցանիշների վերլուծության և արդյունքների ապահովման կարողություն։
-
MS Office ծրագրային փաթեթի (Word, Excel) և 1C –ի իմացություն (պարտադիր է)։
- Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV):
Rouge is the biggest perfumery and cosmetic chain in Armenia. The company was founded in 1996 with the objective of supplying cosmetics and perfumery. In October 2003 we entered Armenian market as a retailer.Rouge introduces unique mix of Exclusive brands within one location, which makes our stores the most successful in Armenia.