Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խանութ-սրահի մենեջեր

SanTech - «ԼԻԴ ՄԵՉ» ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
09.07.2025

Նկարագրություն

«SanTech» ընկերությունը հրավիրում է աշխատանքի խանութ սրահի մենեջերի, ով կապահովի վաճառասրահի ընդհանուր աշխատանքների բարելավումը, աշխատակցի աշխատանքի վերասհկումը, կնպաստի տեսականու առավելագույն վաճառքի բարձրացմանը, ծախսերի և կորուստների նվազեցմանը։

Պարտականություններ

  • Կազմակերպել և ղեկավարել խանութի աշխատկցի աշխատանքները՝ հաճախորդների սպասարկումը և ծառայությունների գրագետ և որակով մատուցումը,
  • Պարբերաբար իրականացնել տեղական շուկայի վերլուծություն՝ ներկայացնելով համապատասխան առաջարկներ,
  • Կազմակերպել և իրականացնել վաճառքի համար ստացվող ապրանքների որակի, անվտանգության, պիտանելիության և այլ չափանիշների ստուգումը, ապրանքի վերադարձի, դուրսգրման, վերագնահատման և պահեստավորման գործընթացը,
  • Մասնակցել և անմիջականորեն լուծել խանութի աշխատանքի ժամանակ ծագած բոլոր արտակարգ իրավիճակները,
  • Կազմակերպել և իրականացնել համապատասխան փաստաթղթավորման գործընթացը՝ վաճառքների պլանների, պայմանագրերի, հաշվետվությունների կազմում և այլն։

Պահանջներ

  • Բարձրագույն/ միջին մասնագիտական կրթություն (մարքեթինգ, սպասարկում և այն), նվազագույնը 2-3 տարվա փորձ վաճառքի և ղեկավարման ոլորտում,
  • Համակարգչային գիտելիքների իմացություն՝ MS office, 1C- ի իմացությունը ցանկալի է,
  • Հսկիչ դրամարկղային մեքենաների և POS-տերմինալի շահագործման կանոնների, ինչպես նաև ապառիկ ձևակերպելու և փոխանցումներով վճարումներ ընդունելու ընթացակարգի իմացություն,
  • Կազմակերպչական, հաղորդակցական գերազանց հմտություններ,
  • Թիմում աշխատելու կաորղություն, կոնֆլիկտակայունություն
  • Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն:
  • Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

  • Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ,
  • Բարձր մրցակցային աշխատավարձ, բոնուսներ,
  • Անվճար դասընթացների, սեմինարների, թրեյնինգների մասնակցելու հնարավորություն,
  • Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն,
  • Կորպորատիվ և ժամանցային միջոցառումների մասնակցություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Avan, Marshal Babajanyan str 15/1 Ереван 0022
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
37433888871

SanTech ապրանքանիշը ներկայացնում է «ԼԻԴ ՄԵՉ» ՍՊ ընկերությունը, որ մասնագիտացած է օդորակման, ջեռուցման, հովացման, օդափոխության, ինչպես նաև ջրամատակարարման, ջրահեռացման, ծխահեռացման ու հակահրդեհային համակարգերի պատրաստման և տեղադրման ոլորտներում: Ընկերությունը զբաղվում է հիշյալ համակարգերում կիրառվող սարքերի ու սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով ևս: 2011 թվականից գործում է նաև պոլիէթիլենային հումքով ջերմամեկուսիչների հոսքագիծը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում