Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խանութ սրահի մենեջեր

Էլինա-1

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Գործադիր, Մենեջմենթ
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
13.07.2025

Նկարագրություն

ELINA կանացի հագուստի ցանցը փնտրում է եռանդուն, ակտիվ ու պատասխանատու աշխատակցի՝ խանութ սրահի մենեջերի թափուր հաստիքը համալրելու նպատակով:

Պարտականություններ

  • Համակարգել խանութ-սրահի ամենօրյա գործառնական ընթացակարգերը,
  • Վերահսկել աշխատակազմի հաճախումները և աշխատանքային պարտականությունների կատարումը,
  • Վերահսկել խանութ-սրահում ապրանքատեսականու լիարժեք առկայությունը և գնային համապատասխանությունը,
  • Աշխատանքներ իրականացնել վաճառքների ամսական պլանի կատարման և առևտրի բարձր ցուցանիշների ապահովման ուղղությամբ,
  • Ապահովել բարձրակարգ սպասարկում և հետևել աշխատակազմի սպասարկման որակին,
  • Վերահսկել աշխատակազմի հաճախումները և աշխատանքային պարտականությունների կատարումը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Վաճառքի և սպասարկման ոլորտում թիմի ղեկավարման փորձ (Հագուստի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն),
  • Անգլերենի և ռուսերենի բավարար իմացություն,
  • 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա աշխատանքային գրաֆիկ՝ 8-ժամյա։

Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ։

Սիրով սպասում ենք Ձեր նամակներին։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
033071177

2010 թվականից ի վեր Էլինա ընկերությունը, լինելով տեղական արտադրող, իր խանութ-սրահներում սպառողին է ներկայացնում կանացի հագուստի բարձրորակ տեսականի։ Մեր հմուտ աշխատակիցների կողմից արտադրվում է կանացի հագուստի լայն տեսականի և, որ ամենակարևորն է՝ մեր խանութ-սրահներում է ներկայացվում սպառողին հասանելի գնային մակարդակով։ Արտադրամասը հագեցած է ամենաբարձր որակի կարի մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ունենալ միմիայն բարձրորակ ապրանքատեսականի։


Ընկերության առաջնային նպատակն է հայկական շուկայում զարկ տալ տեղական արտադրությանը, ապահովվել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ապրանքանիշը հետագայում հասանելի դարձնել արտաքին շուկայի համար։


էլինան իր երկարամյա գործունեության ընթացքում ձեռք է բերել հավատարիմ հաճախորդների հզոր բանակ, որը օր օրի համալրվում է նոր կադրերով։

Տեսնել ավելին
Առավելություններ
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում