Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խանութ Սրահի Մենեջեր

Scarpe Multibrand

Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 24.06.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

"Scarpe Multibrand" խանութների ցանցը աշխատանքի է հրավիրում մենեջերի:

Պարտականություններ

  • Օգնել խորհրադատու վաճառողներին զարգացնելու վաճառքի հմտությունները
  • Անհրաժեշտության դեպքում օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ ։
  • Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը,
  • Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը։
  • Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին և սեմինարներին և թեստավորմանը։
  • Պլանավորել օրական, շաբաթական, ամսեկան և տարեկան թիրախային վաճառքները, նաև մոտիվացնել աշխատակիցներին՝ ապահովելու և գերազանցելու պլանավորված արդյունքները։
  • Վերլուծել վաճառքի արդյունքները և ներկայացնել հաշվետվություններ։

Պահանջվող պայմաններ՝

  • Աշխատանքային փորձ` ցանկալի է ղեկավարման, բրենդային խանութում-սրահում
  • Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն
  • Ռուսերենի և անգլերենի իմացություն

Պահանջներ

  • Անկաշկանդ և ճկուն հաղորդակցման հմտություններ,
  • MS Office-ի լավ իմացություն, հատկապես Excel-ի իմացություն,
  • Պլանավորման, վերահսկման հմտություններ,
  • Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Ընդգծված կազմակերպչական հմտություններ և բարձր պատասխանատվություն,
  • Թիմային աշխատանքի ունակություն,
  • Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն,
  • Նախաձեռնողականություն,
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ

Հավելյալ նշումներ

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը նշված էլ. հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում