Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

WMS գործընթացների վերահսկող / օպերատոր (WMS Process Controller / WH Dispatcher)

Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ

Աշխատավայր` Արմավիր
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
28.08.2026

Նկարագրություն

Փնտրում ենք բարձր պատասխանատվությամբ և կազմակերպչական ուժեղ հմտություններով WMS Գործընթացների Վերահսկող / Օպերատոր, ով կաշխատի անմիջապես պահեստի տարածքում: Թեկնածուն չի հանդիսանում ֆիզիկական աշխատանք կատարող անձնակազմ. նրա դերն է կազմակերպել, համակարգել և վերահսկել պահեստի ամենօրյա գործունեությունը միջազգային WMS համակարգի միջոցով: Նա լինելու է սահմանված ընթացակարգերի (SOPs) գլխավոր ներդրողն ու վերահսկողը «դաշտում»՝ ապահովելով, որ պահեստի աշխատակիցները ճշգրիտ հետևեն համակարգի հրահանգներին:

Պարտականություններ

  • Գործընթացների կառավարում և վերահսկողություն. Պահեստի ամենօրյա ռուտինայի (ապրանքների ընդունում, հասցեավորված տեղավորում, պատվերների հավաքագրում և բարձում) կառավարում և դրանց ճշգրիտ իրականացման վերահսկում WMS Logareon համակարգի միջոցով:
  • SOP-ների ներդրում գործնականում. Ադմինիստրատորի կողմից մշակված ստանդարտ ընթացակարգերի (SOPs) կիրառման վերահսկում պահեստի աշխատակիցների կողմից, սխալների կանխարգելում և ուղղում հենց տեղում:
  • Առաջադրանքների բաշխում (Dispatching). WMS համակարգում ստեղծված հավաքագրման թերթիկների (Picking lists) և առաջադրանքների օպերատիվ բաշխում պահեստի աշխատակիցներին և դրանց կատարման ժամկետների մոնիտորինգ:
  • Խնդիրների արագ արձագանքում. Պահեստում առաջացող ընթացիկ խնդիրների (ապրանքի պակասորդ, հասցեի անհամապատասխանություն, տեխնիկական խափանումներ) առաջնային ախտորոշում և արագ համագործակցություն WMS Ադմինիստրատորի հետ:
  • Տվյալների համադրում. Պահեստային փաստացի շարժերի և WMS համակարգի տվյալների միջև 100% ճշգրտության ապահովում:

Պահանջներ

  • Փորձառություն. Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ որպես պահեստի օպերատոր, հաշվետար, դիսպետչեր կամ լոգիստիկայի համակարգող: 1C, iiko կամ այլ հաշվառման/WMS ծրագրերով աշխատանքի փորձը պարտադիր է:
  • Կազմակերպչական և վերահսկողական հմտություններ. Աշխատանքային ընթացքը կազմակերպելու, կառավարելու և պահեստի անձնակազմին ուղղորդելու/վերահսկելու ունակություն:
  • Ուշադրություն դետալներին. Բարձր կենտրոնացվածություն, մանրուքների նկատմամբ խիստ ուշադրություն՝ համակարգային և ֆիզիկական տվյալների անհամապատասխանություններից խուսափելու համար:
  • Համակարգչային գիտելիքներ. MS Office-ի (հատկապես MS Excel) լավ տիրապետում, տեխնոլոգիական սարքավորումներով (Տվյալների հավաքագրման տերմինալներ՝ TSD, սկաներներ) արագ աշխատելու ունակություն:
  • Լեզուներ. Հայերենի գերազանց տիրապետում: Ռուսերենի տարրական իմացությունը (ծրագրի միջերեսը կամ տերմինները հասկանալու համար) կդիտվի որպես առավելություն:

Ընկերության մասին
address
Հասցե
Armenia, Yerevan, Ara Sargsyan Street, 4
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 91 727740

Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։

Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։

Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։

Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։

2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Լուսանկար

Նշեք Ձեր փաստացի բնակության հասցեն *

Այս դաշտը պարտադիր է

Նշեք Ձեր ֆինանսական ակնկալիքները *

Այս դաշտը պարտադիր է
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում