Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Web Developer

Eldorado Armenia

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Տեղեկատվական Տեխնոլոգիաներ, Ծրագրավորում
Վերջնաժամկետ`
19.07.2025

Նկարագրություն

"Էլդորադո" խանութների ցանցը աշխատանքի է հրավիրում Web Developer-ի։

Մենք միավորում ենք կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի առաջատար համաշխարհային բրենդները մեկ հարկի տակ և փնտրում ենք Magento-ի իմացությամբ, փորձառու և նախաձեռնող Web Developer, ով իր փորձով ու գիտելիքներով կնպաստի մեր թվային հարթակների շարունակական կատարելագործմանը։

Պարտականություններ

  • Magento պլատֆորմի հիման վրա վեբ լուծումների մշակում և տեխնիկական սպասարկում,
  • Ծրագրավորման և տեխնիկական լուծումների մշակում PHP լեզվով՝ հիմնականում Magento և CodeIgniter ֆրեյմվորքներով,
  • Մոդուլների և ֆունկցիոնալությունների ստեղծում OOP սկզբունքներով,
  • Գործող վեբ լուծումների թարմացումներ, արդյունավետության մշտական գնահատում և բարելավում,
  • Համագործակցություն թիմի, դիզայներների և մենեջերների հետ նախագծերի իրականացման բոլոր փուլերում։

Պահանջներ

  • Պարտադիր է Magento 2 հարթակի հետ աշխատանքային փորձ (customization, theming, module development),
  • Էլեկտրոնային առևտրի (e-commerce) համակարգերի մշակման փորձ,
  • PHP-ի, OOP-ի, MySQL-ի և MVC ճարտարապետության խորացված իմացություն,
  • Վեբ ինտերֆեյսների մշակման փորձ՝ HTML5, CSS3, JavaScript, jQuery,
  • Խոսակցական անգլերեն (B1/B2 մակարդակ), ռուսերեն և հայերեն՝ գրավոր և բանավոր։

💼 Մենք առաջարկում ենք

  • Մասնագիտական աճի և շարունակական ուսուցման հնարավորություն,
  • ԱՆՎՃԱՐ առողջության ապահովագրություն,
  • Հատուկ ԶԵՂՉ ընկերության ապրանքների վրա,
  • Թիմային միջոցառումներ և գիտելիքների փոխանակման միջավայր,
  • Պարգևատրման ծրագիր՝ հաջողված նախագծերի և լավ արդյունքների համար,
  • Նորագույն տեխնոլոգիաների հետ աշխատանք,
  • Հարմարավետ և ընկերական աշխատանքային միջավայր,
  • Մրցունակ աշխատավարձ։

📨 Եթե պատրաստ եք միանալ ուժեղ թիմի և զարգանալ ժամանակակից վեբ տեխնոլոգիաների ուղղությամբ, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը։

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Աճառյան 33/4
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
041108890

Մենք` հանդիսանալով խոշոր ներկրող և մանրածախ վաճառքի առաջատար, միավորում ենք կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի և տան համար նախատեսված առաջատար մի շարք ապրանքանիշերը մեկ հարկի տակ:

Մեր նպատակն է տրամադրել հաճախորդներին բարձրորակ ապրանքատեսականին, որը կապահովի հարմարավետություն և նորարարական լուծումներ առօրյայում։

Մենք առաջարկում են բարձրակարգ սպասարկում և բազմազան ապրանքներ՝ բավարարելով մեր հաճախորդների պահանջները և երաշխավորելով լավագույնը հենց Ձեր տան համար։

Հայաստանում այս պահին Ընկերությունն ունի 6 վաճառասրահ`

  • ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1
  • ք. Երևան, Գ. Նժդեհի 25/3
  • ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4
  • ք. Չարենցավան` Քոչարի 16/3
  • ք. Էջմիածին, Թումանյան 0/10
  • ք. Արմավիր, Շահումյան 50/2
Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում