Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ոսկերիչ (Երևանի, Եղեգնաձորի, Սիսիանի մասնաճյուղեր)

ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ

Ոլորտ` Այլ Ոլորտներ, Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 20.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ

Նկարագրություն

Յունիբանկ ԲԲԸ-ը փնտրում է ոսկերիչների՝ Երևանի Եղեգնաձորի, Տաշիրի և Ստեփանավանի մասնաճյուղերի համար:

Պարտականություններ

  • Գրավի առարկա ոսկյա իրերի պատշաճ ձևով ստուգում, գնահատում և hետհանձնում` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների,
  • Գնահատման արդյունքների մասին տեղեկատվության տրամադրում վարկը տրամադրող մասնագետին և մասնաճյուղիկառավարչին,
  • Ոսկյա իրերի գրավը պարունակող պարկերի հանձնում դրամարկղ և դրամարկղից դրանց հետընդունում՝ համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների,
  • Ոսկու և թանկարժեք զարդերի շուկայում էական փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարին:

Պահանջներ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (ոսկերչության մասնագիտացմամբ միջին մասնագիտական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ որպես ոսկերիչ (նախընտրելի է ֆինանսաբանկային ոլորտում),
  • Հայերեն լեզվի տիրապետում (գերազանց), ռուսերեն լեզվի տիրապետում (լավ),
  • Ոսկու հարգերի, թանկարժեք քարերի և զարդերի գնահատման մեթոդների և ճանաչելիության չափանիշների իմացություն,
  • Պատասխանատվության զգացում, ազնվություն և անաչառություն։

Հավելյալ նշումներ

Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն՝ պարտադիր (նկարով), պարտադիր նշելով աշխատատեղը, որին հավակնում են /Օր. Ոսկերիչ` ք. Երևան/։

Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի։

Ընկերության մասին
address
Հասցե
Չարենցի 12 թիվ 53, 1-5
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
374592259

Յունիբանկ ԲԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` որպես փակ բաժնետիրական ընկերություն:
Այսօր Յունիբանկն ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: Բազմամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է բնակչության վստահությանը և գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Իր գործունեության մեջ հիմնվելով բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրության վրա, Յունիբանկը հաստատուն դիրքեր է նվաճել ինչպես մանրածախ, այնպես էլ բանկային շուկայի կորպորատիվ հատվածում: Ներկայումս Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկը:
Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում