
Ոսկերիչ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ
Նկարագրություն
ԱյԴի Բանկը փնտրում է փորձառու ոսկերչի Երևան քաղաքի մասնաճյուղերոմ աշխատանքի նպատակով։
Պարտականություններ
- Գրավի առարկա ոսկյա իրերի պատշաճ ձևով ստուգում, գնահատում համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների,
- Գնահատման արդյունքների մասին համապատասխան գնահատման ակտի կազմում,
- Ոսկու և թանկարժեք զարդերի շուկայում տեղի ունեցող փոփոխությունների և զարգացումների ուսումնասիրում,
- Աշխատանք ժամկետանց հաճախորդների հետ։
Պահանջներ
- Ոսկերչության մասնագիտացմամբ միջին մասնագիտական կրթություն,
- Համապատասխան փորձ ոսկերչության ոլորտում,
- Ոսկու հարգերի, թանկարժեք քարերի և զարդերի գնահատման մեթոդների և ճանաչելիության չափանիշների իմացություն,
- Ազնվություն և անաչառություն,
- Բծախնդրություն,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է,
- Հաճախորդ ներգրավելու ունակություն,
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն,
- Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն:
«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։ «ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորար Բանկ՝ հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/: