
Ոսկերչական արտադրամասի մենեջեր (միայն փորձառու ոսկերիչների համար)
Ծառ Ջեվելրի
Նկարագրություն
Մենք փնտրում ենք միայն փորձառու ոսկերիչ մասնագետի, ով պատրաստ է ստանձնել ոսկերչական արտադրամասի մենեջերի պատասխանատու դերը։ Եթե Դուք չունեք ոլորտում մասնագիտական փորձ՝ խնդրում ենք չդիմել։
Պարտականություններ
-
- Ոսկերչական արտադրության աշխատանքների պլանավորում, կազմակերպում և վերահսկում
- Արտադրական թիմի մասնագիտական ու տեխնիկական ղեկավարում
- Որակի, արտադրական տեմպի և ժամկետների վերահսկում
- Արտադրական գործընթացների օպտիմալացում
Պահանջներ
- Անհրաժեշտ է բարձրակարգ մասնագիտական գիտելիք ոսկերչության ոլորտում
- Մասնագիտական կրթություն՝ ոսկերիչի մասնագիտությամբ կամ առնվազն 5 տարվա անմիջական աշխատանքային փորձ որպես ոսկերիչ
- Արտադրական աշխատանքների կազմակերպման փորձ
- Ղեկավարելու և թիմում աշխատելու ունակություն
- Կազմակերպչական հմտություններ, ճշտապահություն և բարձր պատասխանատվություն
Հավելյալ նշումներ
📍 Աշխատանքի վայր՝ Խորենացի 24, Երևան
🕘 Աշխատանքային ժամեր՝ 10:00 – 19:00
📅 Հանգստյան օր՝ Կիրակի
💰 Աշխատավարձ՝ սկսած 350,000 դրամից + բոնուսային համակարգ
Tzar Jewelry-ին ոսկյա զարդերի դիզայնի, արտադրության և վաճառքի ոլորտում առաջատար ընկերություն է։ Մենք ստեղծում ենք բարձրորակ, նորաձև և բացառիկ զարդեր, որոնք մարմնավորում են վարպետությունը, նորարարությունն ու նրբաճաշակությունը։
Տարիների փորձի, բարձրակարգ նյութերի և ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մենք ապահովում ենք մեր հաճախորդներին անզուգական որակ և բացառիկ դիզայն։ Մեր յուրաքանչյուր զարդ՝ լինի դա դասական, ավանդական, թե ժամանակակից ոճի, ստեղծվում է սիրով ու նվիրվածությամբ՝ դառնալով արժեքավոր ժառանգություն։
Ինչու ընտրել Tzar Jewelry-ում աշխատելը
• Մասնագիտական աճ և զարգացում – Մենք խրախուսում ենք մեր աշխատակիցներին զարգացնել իրենց հմտությունները և ձեռք բերել նոր գիտելիքներ։
• Բարձրորակ միջավայր – Մեր թիմը բաղկացած է փորձառու մասնագետներից, ովքեր գնահատում են նորարարությունը և ստեղծագործական մոտեցումը։
• Ժամանակակից տեխնոլոգիաներ – Աշխատում ենք ամենավերջին սարքավորումներով և տեխնոլոգիաներով՝ ապահովելով արտադրության բարձր ստանդարտներ։
• Ընկերական և պրոֆեսիոնալ թիմ – Մենք կարևորում ենք համագործակցությունը, միմյանց աջակցելը և ստեղծում ենք դրական ու արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։
Եթե դուք սիրում եք ոսկերչության արվեստը, տիրապետում եք համապատասխան հմտությունների կամ ցանկանում եք սովորել այս ոլորտում, ապա Tzar Jewelry-ն ձեզ համար ճիշտ ընտրություն է։
Միացեք մեզ և դարձեք ոսկու ու արվեստի աշխարհում նոր գլուխգործոցներ ստեղծող թիմի անդամ։