
Որակի վերահսկող
Աթենք ՍՊԸ
Նկարագրություն
Աթենք ընկերությունը փնտրում է որակի վերահսկող` Ավանում գտնվող մսամթերքի արտադրամասում արտադրանքի որակին հետևելու համար: Աշխատանքը հերթափոխային է:
Պարտականություններ
- Արտադրանքի որակի ամենօրյա վերահսկողություն,
- Համտեսի կազմակերպում և տվյալների արձանագրում,
- Ամսական խնդիրների ամփոփում և անհրաժեշտ հաշվետվությունների ներկայացում տնօրինությանը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ոլորտին առնչվող),
- Տեխնոլոգիական գործընթացների իմացություն,
- Սննդի անվտանգության տեսչության ստանդարտների իմացություն,
- Որակի ապահովման, վերահսկման կանոնների գերազանց իմացություն,
- Վերլուծական միտք,
- Հաղորդակցման զարգացած հմտություններ։
Աթենք ընկերությունը զբաղվում է մսամթերքի արտադրությամբ: