Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Որակի վերահսկման պատասխանատու

PROFAL LLC

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Վերջնաժամկետ`
03.12.2026

Նկարագրություն

«ՊՐՈՖ ԱԼ» ընկերությունը հրավիրում է իր թիմին միանալու Որակի վերահսկման պատասխանատուի՝ ապակու արտադրամասում, ով պատասխանատու կլինի արտադրության պատրաստի արտադրանքի որակի վերահսկման համակարգի կազմակերպման և կառավարման համար։

Պարտականություններ

  • Կազմակերպել և կառավարել արտադրանքի որակի վերահսկման գործընթացը
  • Մշակել և ներդնել որակի վերահսկման ընթացակարգեր
  • Սահմանել պատրաստի արտադրանքի ստուգման չափանիշներն ու մեթոդները
  • Վերահսկել արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական գծագրերին և նախագծային փաստաթղթերին
  • Կազմակերպել պատրաստի արտադրանքի ստուգումը մինչև պահեստավորում կամ առաքում
  • Հայտնաբերել որակի անհամապատասխանությունները և առաջարկել դրանց լուծման ուղիներ
  • Համագործակցել արտադրության, ինժեներական և այլ բաժինների հետ՝ արտադրական գործընթացների բարելավման նպատակով
  • Պատրաստել որակի վերահսկման հաշվետվություններ և ապահովել համապատասխան փաստաթղթերի վարումը

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն (նախընտրելի է շինարարության կամ ինժեներական ոլորտում)
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • Որակի վերահսկման մեթոդաբանության և տեխնիկական ստանդարտների իմացություն (ISO 9001-ը ցանկալի է)
  • Տեխնիկական գծագրեր կարդալու և վերլուծելու կարողություն
  • Կազմակերպչական և թիմի կառավարման հմտություններ
  • Բարձր պատասխանատվության զգացում և ուշադրություն մանրամասներին
  • Նախաձեռնողականություն և խնդիրների լուծման ունակություն
  • Microsoft Office, 1C (ցանկալի է)
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, 0088, Երևան Աջափնյակ, Գ-1 թաղամաս, Սիլիկյան նոր խճուղի, 1 շինություն
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
096999183

Մեր մասին

PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։
Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում