Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Որակի վերահսկման մասնագետ (կիսապատրաստվածքների արտադրամաս)

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 21.06.2025
Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Որակի Վերահսկման Մասնագետի՝ իր պրոֆեսիոնալ թիմը համալրելու համար:

Պարտականություններ

Հիմնական նպատակ

  • Կիսապատրաստվածքների որակի վերահսկողության գործընթացի իրականացումն՝ ըստ սահմանված կանոնակարգի։

Հիմնական գործառույթներ

  • Արտադրական պրոցեսների վերահսկողություն,
  • Արտադրատեսակների համապատասխանության ստուգում ըստ սահմանված նորմատիվների,
  • Արտադրատեսակների ամենօրյա դեգուստացիաների կազմակերպում, տվյալների գրանցում և փոխանցում շահագրգիռ ստորաբաժանումներին,
  • Արտադրական տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի ստուգում և գրանցում համապատասխան փաստաթղթային ձևերում,
  • Հումքի և պատրաստի արտադրանքի լաբորատոր հետազոտություն,
  • Անձնակազմի հիգիենայի ստուգում և գրանցում համապատասխան փաստաթղթային ձևերում,
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն սննդամթերքի անվտանգության, պարենամթերքի փորձաքննության, անասնաբուժա-սանիտարական փորձաքննության կամ հարակից ոլորտներում,
  • Սննդամթերքի անվտանգության և սննդի արտադրության օրենսդրության իմացություն,
  • Սննդի արտադրության ISO ստանդարտների իմացություն,
  • Թիմայնություն,
  • Նախաձեռնողականություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Վերլուծական մտածողություն,
  • Ճկունություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտութունների առկայություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, գ. Արզնի, Աբովյանի խճ., թիվ 9
address
Աշխատակիցների քանակ
151-500
website
Կայք
Phone
Հեռ.
37499857657

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում