Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Որակի վերահսկման մասնագետ (ապրանքագետ)

ՍՊԱՅԿԱ ՍՊԸ

Ոլորտ` Այլ Ոլորտներ, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն
Վերջնաժամկետ` 14.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Մթերման բաժնում իրականացնել որակի պատասխանատու-ապրանքագետի պարտականությունները:

Պարտականություններ

  • Կատարել պատրաստի արտադրանքի և մթերված գյուղմթերքի որակի վերահսկում՝ ընդունված ստանդարտների և տեխնիկական պահանջների, հաստատված նմուշների, տեխնիկական փաստաթղթերի, պայմանագրերի և մատակարարման պահանջների համապատասխան,
  • Մթերման աշխատանքների ժամանակ խստորեն ստուգել և վերահսկել մատակարարների կամ ֆերմերների կողմից բերված ապրանքի որակը՝ պահպանելով ստանդարտով նախատեսված որակի, արտաքին տեսքի պահպանման պահանջները,
  • Ներկայացնել օրական հաշվետվություններ մթերված ապրանքի քաշի, որակի և այլ պայմանների վերաբերյալ,
  • Ըստ անհրաժեշտության կայացնել որոշումներ՝ կապված մթերված ապրանքը ընդունելու կամ չընդունելու հետ,
  • Ղեկավարությանը, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունների շրջանակում համագործակցող ստորաբաժանումների ղեկավարներին հայտնաբերված անհամապատասխանությունների և թերությունների մասին ներկայացնել գրավոր հաշվետվություններ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տեխնիկական կամ գյուղատնտեսական),
  • Աշխատանքային փորձը ցանկալի է,
  • MS Office-ի իմացություն,
  • Որակի վերահսկման մեթոդական, նորմատիվ-տեխնիկակակն փաստաթղթերի և միջազգային ստանդարտների իմացություն,
  • Ռուսերեն լեզվի իմացությունը պարտադիր է /անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն/,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Պատասխանատու, կարգապահ։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային պայմանները համապատասխանում է արական սեռի ներկայացուցիչներին,
  • Անձնական ավտոմեքենայի առկայություն /վառելիքի ծախսը հոգում է ընկերությունը/,
  • Հարցազրույցի կհրավիրվեն նախնական հավանության արժանացած թեկնածուները:
Ընկերության մասին
address
Հասցե
ք.Երևան, Բագրատունյաց 70/18
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
060704444

"Սպայկա" Ընկերությունը ստեղծվել է 2001 թվականին և հիմնադրման պահից առաջնորդվում է շուկայի իրական պահանջարկների բացահայտման սկզբունքով` առավել արդյունավետորեն ապահովելով հաճախորդի կարիքները: Տարեց տարի մեր Ընկերությունն ընդլայնում է իր գործունեության դաշտը: Արդեն մի քանի տարի է ինչ "Սպայկան" հանդիսանում է Հայաստանում միջազգային ավտոբեռնափոխադրման առաջատար` իրականացնելով տրանսպորտային բեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ` բարձր մակարդակով և համաձայն միջազգային չափանիշների: 2009 թվականին "Սպայկան" ոտք դրեց զարգացման նոր փուլ և օգտագործելով առկա փորձը կարողացավ հնարավորինս կարճ ժամանակահատվածում առաջատար դիրքեր գրավել թարմ մրգի և բանջարեղենի արտահանման բնագավառում: Մենք ստեղծել ենք "Արարատֆրուտ" բրենդը , որը գրավել է իր ուրույն տեղը շուկայում և դարձել հայկական բարձրակարգ մրգի և բանջարեղենի այցեքարտ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free parking
Անվճար կայանում
Sports Package
Սպորտային փաթեթ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում