
Որակի վերահսկման մասնագետ
Արմենիա Վայն Գործարան ՍՊԸ
Նկարագրություն
Արմենիա Վայնը աշխատանքի է հրավիրում տպագրական նյութերի և որակի վերահսկման մասնագետի, ով իրականացնելու է համապատասխան ծրագրերով տպագրական նյութերի պատրաստում և որակի վերահսկողություն:
Պարտականություններ
- Իրականացնել պատրաստի արտադրանքի ելքային հսկողություն արտադրության գործընթացից և պահեստից,
- Ստուգել ստացված օժանդակ նյութերի համապատասխանելիությունը սահմանված չափորոշիչներին և արձանագրել արդյունքը,
- Անհրաժեշտության դեպքում Ընկերության մատակարարներին այցելություն՝ վերահսկելու տպագրական նյութերի համապատասխանելիությունը ներկայացված չափորոշիչներին,
- Ուսումնասիրել սերվերում առկա տպագրական ֆայլերը և դրանք համեմատել ստացված նյութերի հետ,
- Ստուգել պահեստից շշալցման բաժնին տրամադրվող օժանդակ նյութերի ճշգրտությունը։
Անհրաժեշտ որակավորումներ
- Բարձրագույն կրթություն,
- Corel drow, Adobe illustrator, Adobe Photoshop, MS Office ծրագրերի իմացություն,
- Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- Ռուսերենի գերազանց իմացություն,
- Անգլերենի լավ իմացություն,
- Տպարանների հետ աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն։
«Արմենիա Վայն» ընկերությունը հայկական գինեգործական խոշորագույն ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ ու գինեգործությամբ, այնպես էլ կոնյակագործությամբ և օղու արտադրությամբ: Ընկերության վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիայի համար այցելեք ընկերության վեբ կայքը` www.armeniawine.am.