Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Որակի վերահսկման մասնագետ

Eldorado Armenia

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
06.02.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մենք փնտրում ենք Որակի վերահսկման մասնագետի թիմին միանալու և մեր կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունների որակը վերահսկելու համար:

Պարտականություններ

  • Վաճառքի նպատակների և պլանների համաձայնեցում ՏՆօրինության, Ֆինանսական բաժնի և վաճառքի պատասխանատուների հետ։
  • Ակտիվ մասնակցություն Ընկերության ռազմավարության մշակմանը, ուղեցույցերի ձևավորմանը։
  • Վաճառքի մեջ ներգրավված ստորաբաժանումների, մարքեթինգի միջև անհրաժեշտ կոորդինացման և փոխհամագործակցության մեխանիզմների կատարելագործում։
  • Վաճառքի մեջ ներգրավված անձնակազմի իրազեկում Ընկերության ապրանքների և ծառայությունների մասին։
  • Վաճառքի առաջատար մեթոդների մասով ուսուցումների անցկացում, անձնակազմի վաճառքի հմտությունների բացերի վերացում պարբերական և շարունակական ուսուցման միջոցով։
  • Վաճառքի գործիքների և զարգացման հարթակների տրամադրում, մշտական ուսուցման ապահովում ժամանակի խնայողության ևարդյունավետության բարձրացման համար։
  • Վաճառքի անձնակազմից ֆունկցիոնալ ուսուցման մասնագետների թեկնածուների ընտրում և նրանց նախապատրաստում այդ դերի համար։
  • Վերլուծությունների հիման վրա առավել արդյունավետ և արժեքավոր վաճառքի ուղիների որոշում՝ հաճախորդների, վաճառողների և բիզնեսի համար։
  • Վաճառքի գործընթացի անընդհատ վերլուծում և կստարելագործման առաջարկների մշակում։
  • Գնորդի, Հաճախորդի և Աշխատակցի ուղու փաստաթղթավորում, վերլուծում։
  • Կառուցվածքային միջֆունկցիոնալ համագործակցության զարգացում հաճախորդի հետ առնչվող Ընկերության բոլոր թիմերի միջև։
  • Վաճառքի խորհրդակցությունների մասնակցություն/վարում։
  • Հաշվետվությունների համակարգի ներդնում, վերլուծությունների հիման վրա առաջարկությունների մշակում, փոփոխությունների և նորարար մոտեցումների հիմնում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի կամ հոգեբանության ոլորտում
  • Որակի ապահովման գործիքների, մեթոդների և հասկացությունների աշխատանքային իմացություն
  • Հաղորդակցման բանավոր և գրավոր լավ հմտություններ
  • Տվյալների հավաքագրման և վերլուծության գերազանց հմտություններ
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Համապատասխան վերապատրաստում և/կամ հավաստագրեր՝ որպես Որակի ապահովման մասնագետ
  • Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր է

Հավելյալ նշումներ

Մեզ մոտ դուք կունենաք՝

  • Մասնագիտական աճ,
  • Առողջության ապահովագրություն,
  • Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման դեպքում։

Աշխատանքային գործունեության հասցե՝ Ավան, Աճարյան 33/4

Աշխատանքային օրեր ՝ 6 օրյա աշխատանքային գրաֆիկ,

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին:

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Աճառյան 33/4
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
041108890

Մենք` հանդիսանալով խոշոր ներկրող և մանրածախ վաճառքի առաջատար, միավորում ենք կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի և տան համար նախատեսված առաջատար մի շարք ապրանքանիշերը մեկ հարկի տակ:

Մեր նպատակն է տրամադրել հաճախորդներին բարձրորակ ապրանքատեսականին, որը կապահովի հարմարավետություն և նորարարական լուծումներ առօրյայում։

Մենք առաջարկում են բարձրակարգ սպասարկում և բազմազան ապրանքներ՝ բավարարելով մեր հաճախորդների պահանջները և երաշխավորելով լավագույնը հենց Ձեր տան համար։

Հայաստանում այս պահին Ընկերությունն ունի 6 վաճառասրահ`

  • ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1
  • ք. Երևան, Գ. Նժդեհի 25/3
  • ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4
  • ք. Չարենցավան` Քոչարի 16/3
  • ք. Էջմիածին, Թումանյան 0/10
  • ք. Արմավիր, Շահումյան 50/2
Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում