
Որակի պատասխանատու
Բայազետ 1 ՍՊԸ
Նկարագրություն
<<Բայազետ>> ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու որակի մասնագետի
Պարտականություններ
- Որակի վերահսկում,
- Հումքի, արտադրանքի, թափոնների ստուգում,
- Ջերմաստիճանների վերահսկողություն,
- Ստանդարտների և նորմերի պահպանություն,
- Ամենօրյա ստուգումներ և մոնիտորինգ,
- Լաբորատոր քննություններ,
- Պաշտոնից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ սննդաարդյունաբերության, քիմիական տեխնոլոգիայի, կենսաբժշկության կամ հարակից ոլորտներում,
- Որակի կառավարման ոլորտում մասնագիտական ուսուցում, որակի կառավարման ստանդարտների իմացություն,
- Արտադրության գործընթացներին և տեխնոլոգիաներին հարակից քիմիական, ֆիզիկական և միկրոբիոլոգիական գիտելիքներ,
- Սննդամթերքի մանրէաբանական, քիմիական ու ֆիզիկական անալիզներ կատարելու ունակություն,
- 2-3 տարվա աշխատանքային փորձ,
- Տեխնոլոգիական պրոցեսների կառավարման իմացություն,
- Ստանդարտների և կարգերի իմացություն,
- Վերլուծական մտածողություն,
- Համագործակցության հմտություններ,
- Ուշադրության և մանրուքներին նկատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Հեռ․՝ 094 71 43 46
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 օրյա՝ 09։00-18։30, հանգստյան օրը՝ շաբաթ։
<<Բայազետ>> մսամթերքի վերամշակման ընկերությունն իր գործունեությունը սկսել է հայկական շուկայում 1998թ-ից՝ քյուֆթայի արտադրությամբ: Մեզ համար գլխավոր և առաջնային նպատակ է հանդիսանում արտադրանքի բարձր որակի պահպանումը, որի վերահսկումը սկսվում է ապրանքի արտադրությունից մինչև մատակարարումը սպառողին: Արտադրանքի բարձր որակի պահպանման նպատակով, մենք ստեղծել ենք մեր սեփական անասնապահական տնտեսությունը՝ մշտապես մսի հումքը ենթարկելով վերամշակման և իրականացնելով որակի ամենօրյա վերահսկում, հիմք ընդունելով պահանջվող չափանիշները: Բայազետ բրենդի արտադրության որակը ձևավորող հիմնական տարրերը. - Վերամշակման ենթարկված հումքի թարմություն - Որակի վերահսկողություն արտադրության բոլոր փուլերում - Հետադարձ կապ սպառողների հետ՝ թեժ գծի միջոցով։ Այսօր Բայազետ բրենդի տեսականին բաղկացած է 12 ապրանքային միավորից՝ քյուֆտա, բաստուրմա, սուջուխ, նրբերշիկ, սարդելկա, հորթի լեզու, մսային ռուլետ, բուժինինա,ֆիլե, սառեցված խաշ, ջեռկի: Ապրանքատեսականու մեծ մասն արտադրվում է 2 անվանակարգում՝ ստանդարտ և պրեմիում: Այս տարի <<Բայազետ>> բրենդն առաջինն էր Հայաստանում, որն իրականացրեց քյուքթայի բրենդավորում՝ շուկային ներկայանալով նոր փաթեթավորված քյուֆթայով: «Բայազետ» ընկերությունը միշտ ձգտում է գնորդներին մատուցել բարձրորակ և համեղ մսամթերք` արտադրության մեջ օգտագործելով բացառապես որակյալ և թարմ միս: