Վիզուալ մերչենդայզեր
SAS GROUP
Նկարագրություն
"ՍԱՍ ԳՐՈՒՊ"-ն աշխատանքի է հրավիրում Վիզուալ մերչենդայզերի։
Պարտականություններ
-
Առաջարկել ու կազմակերպել համապատասխան բաժինների ապրանքների նոր, արդիական ձևավոր դասավորություն։
-
Պահպանել ապրանքների դասավորությունը՝ ըստ հաստատված պլանոգրամների (planogram) և ընկերության ստանդարտների։
-
Ապահովել, որ բոլոր ապրանքները լինեն ճիշտ դարակում, ճիշտ դիրքով և ճիշտ քանակով ներկայացված։ Վերահսկել, որ դարակներում դատարկ հատվածներ չմնան, իսկ անհրաժեշտության դեպքում տեղեկացնել պատասխանատուներին՝ համալրման համար։
-
Ճիշտ տեղադրել գովազդային նյութերը, ակցիոն պիտակները և գնապիտակները՝ համոզվելով, որ դրանք համապատասխանում են ցուցադրվող ապրանքներին։
-
Պահպանել ապրանքային խմբերի տրամաբանական դասավորությունը, որպեսզի գնորդների համար հեշտ լինի գտնել անհրաժեշտ ապրանքը։
-
Կատարել ապրանքների վերադասավորում սեզոնային ակցիաների, նոր տեսականու կամ մարքեթինգային արշավների ժամանակ։
-
Ամենօրյա շրջայցերի ընթացքում հայտնաբերել դասավորության խախտումները և անմիջապես շտկել դրանք։
-
Համագործակցել մերչենդայզերների, բաժնի պատասխանատուների և պահեստի աշխատակիցների հետ՝ դարակների պատշաճ համալրումն ապահովելու համար։
-
Վերահսկել, որ մատակարարների հետ համաձայնեցված պլանոգրամներն ու ցուցադրման պայմանները պահպանվեն։
-
Ստուգել, որ յուրաքանչյուր մատակարարի ապրանքները զբաղեցնեն պայմանագրով նախատեսված դարակային տարածքը (shelf share)։
-
Հետևել, որ հատուկ ցուցադրությունները (կղզյակներ, ակցիոն գոտիներ և այլն) ձևավորվեն և պահպանվեն ըստ պայմանավորվածության։
-
Համակարգել մատակարարների մերչենդայզերների աշխատանքը՝ համոզվելով, որ նրանց կողմից կատարված դասավորությունները համապատասխանում են սուպերմարկետի ներքին կանոններին և պայմանագրային պահանջներին։
-
Հայտնաբերել և արձանագրել պայմանավորվածություններից շեղումները, անհրաժեշտության դեպքում տեղեկացնում համապատասխան բաժիններին և վերահսկում դրանց շտկումը։
-
Համագործակցել առևտրային, գնումների և մարքեթինգի բաժինների հետ՝ նոր դասավորությունների ներդրման և գործողների պահպանման հարցերում։
-
Պատրաստել հաշվետվություններ կամ լուսանկարային հաշվետվություններ մատակարարների հետ պայմանավորված դասավորությունների կատարման վերաբերյալ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- MS Ofiice, 1C ծրագրերի իմացություն
Հավելյալ նշումներ
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական։
Որակավորված և լավ պատրաստված աշխատակիցներն արտացոլում են մեր ընկերության բարձր չափանիշներն ու արժեքները: Ուստի, պատահական չէ, որ ՍԱՍ Գրուպը վարում է համակարգված կադրային քաղաքականություն` գնահատելով մեր բազմաքանակ թիմի հմտությունները, ուժը և հեռանկարները:
ՍԱՍ Գրուպը Ֆրանկֆուրտում այս տարի կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին:
Մենք ապահովում ենք հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար և հաճախակի նախաձեռնում հետաքրքիր ժամանց հանգստյան օրերին: ՍԱՍ Գրուպը խրախուսում է թիմային աշխատանքն, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը:
Մեր թիմի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև մասնագիտական գերազանց զարգացման հնարավորություններ կբացվեն: