Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վիրահատարանի բուժքույր

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Ճկուն գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն, Ուսանողական, Պրակտիկա
Վերջնաժամկետ`
28.08.2026

Նկարագրություն

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար և իրենց գործին նվիրված վիրահատարանի բուժքույրերի` ցերեկային, հերթափոխային գրաֆիկով աշխատելու համար:

Աշխատանքային պարտականություններ

  • աշխատանքների իրականացում` ըստ գործող սանիտարահիգենիկ կանոնների և նորմերի,

  • մասնակցություն վիրահատական, այդ թվում նաև` էնդոսկոպիկ միջամտությունների,

  • բժշկական էթիկայի կանոնների պահպանում,

  • պաշտոնի անձնագրով նախատեսված, այլ գործառույթների իրականացում,

  • բժշկի աշխատատեղի նախապատրաստում,

  • պացիենտների հետ բարեկիրթ շփում,

  • գործիքների ախտահանում:


Պահանջվող որակավորումներ

  • համապատասխան բուժքույրական կրթություն,

  • աշխատանքային փորձ` առնվազն երկու տարի.

  • ցանկալի է տիրապետել լապարոսկոպիկ գործիքների հետ աշխատելու հմտությունների.

  • թիմում աշխատելու կարողություն,

  • օտար լեզուների իմացությունը կդիատրկվի որպես առավելություն,

  • վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտացման, կատարելագործման, հավաստագրման առկայություն:

Հավելյալ նշումներ

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 94 750077 հեռախոսահամարին։

Ընկերության մասին
address
Հասցե
Մաշտողի պողոտա 22
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
+374 60 685848

Երևանի սրտում գտնվող Մարգարյան ծննդատունը հիմնադրվել է 1931 թվականին՝ Մայրության և մանկության պահպանության գիտահետազոտական ինստիտուտի բազայի հիման վրա։ Իր գոյության ամբողջ պատմության ընթացքում կենտրոնը, հիրավի, փառավոր ուղի է անցել՝ մշտապես լինելով հանրապետության ծննդօգնության ծառայության առաջատար, մանկաբարձա-գինեկոլոգիական գիտության առաջամարտիկ և բժշկական կադրերի դարբնոց։ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում շուրջ մեկդարյա գործունեության ընթացքում ձևավորել է հարուստ ավանդույթներ՝ հիմնված գիտական և արհեստավարժ մոտեցման վրա, դրսևորելով հոգատար, հարգալից ու պատասխանատու վերաբերմունք յուրաքանչյուր կնոջը, հղիին, ծննդկանին և բուժառուին:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում